Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշուր Քալաշյանը սպասում է մշակույթի նախարարության պատասխանին` «Զվարթնոց»-ի աշտարակը հուշարձան է, թե ոչ (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 10,2015 13:33

Մշակույթի նախարարությունը ճարտարապետներին խոստացել է աշնանը պատասխանել «Զվարթնոց» օդանավակայանի աշտարակը հուշարձա՞ն է եւ այն կընդգրկվի՞ հուշարձանների պահպանության ցանկում, թե ոչ: Սակայն մինչ այդ, չի բացառվում, որ օդանավակայանի կոնցեսիոներն այն քանդի: Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում այս մասին ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Երբ աշտարակի քանդման հարցը բարձրացվել է, ճարտարապետներով հավաքվել եւ հանրապետության նախագահին, օդանավակայանի կառավարիչ Էդուարդո Էռնեկյանին նամակ են գրել, որից հետո կոնցեսիոները ընդառաջելով, որոշել է միայն աշտարակը պահպանել, սակայն օղակաձեւ հատվածը` քանդել: Ըստ Սաշուր Քալաշյանի, այդ ամբողջը մեկ համալիր է եւ միասին դիտարկվում է որպես հուշարձան. «Այն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում, եւ եթե այդ կառույցին մոտենայինք պետականորեն, գտնեինք, որ դա արժեք է ներկայացնում պետք է ամեն գնով գտնեինք դրա օգտագործման ձեւը»:

Կառավարիչը 2,5 միլիոն դոլար է վճարելու կառավարությանը, որպեսզի կազմակերպի աշտարակի քանդման աշխատանքները: Երբ ճարտարապետները կոնցեսիոներից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ աշտարակը չի վերականգնում եւ այդ տարածքում բիզնես գործունեություն իրականացնում, կառավարիչը վստահեցրել է, որ շենքը վթարային է եւ այն վերանորոգելու դեպքում կպահանջվի 10-15 միլիոն դոլար եւ որ բիզնես տեսանկյունից ավելի ձեռնտու է քանդելը, քան վերանորոգելը:

Ճարտարապետի կարծիքով, աշտարակի պահպանումը կառավարության խնդիրն է, քանի որ այն վարձակալությամբ է հանձնված կոնցեսիոներին, սակայն, եթե նա չի կարողանում տակից դուրս գալ, ապա պետք է աշտարակի հատվածը նվիրատվություն անել օդանավակայանի կառավարիչին` պայմանով, որ այն չի քանդելու:

Հարցին, թե ի՞նչ է կառուցվելու քանդված աշտարակի տեղում, կառավարիչը ճարտարապետներին պատասխանել է` այգի:
«Մենք պնդում ենք, որ այն ոչ մի դեպքում քանդել չի կարելի: Ժամանակին այդ աշտարակն ընդգրկված է եղել հուշարձանների ցանկում, բայց անհայտ պատճառներով դուրս է մնացել: Հիմի էլ հարցն օդի մեջ է»,-փաստում է Սաշուր Քալաշյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930