Ինչպես հայտնի է, հուլիսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ նշանակվեց Տավուշի թեմի առաջնորդ։
-Փաստորեն, կարելի է ասել, մարզի շատ համայնքներում պատերազմական իրավիճակ է: Նման պայմաններում տեղացիների մեջ նկատվո՞ւմ են փախչելու, հայրենի եզերքը լքելու խուճապային տրամադրություններ:
-Խուճապային տրամադրություն գոյություն չունի, չի էլ կարող գոյություն ունենալ, որովհետեւ այստեղ հերոս, քաջարի մարդիկ են ապրում: Գյուղացիները, գյուղի սահմանապահ ժողովուրդն ապրում են իրենց առօրյայով, հող են մշակում, բերք հավաքում: Մի խոսքով՝ իրենց կյանքը ապրում են ու միաժամանակ սահմանն են պահում:
Սա է նկարագիրը մեր տավուշցիների, տավուշցի սահմանապահ հայ ժողովրդի: Իսկ մեր բանակը, զինվորները միշտ աչալուրջ կանգնած են՝ պատրաստ ամեն պահի համարժեք պատասխան տալու ադրբեջանցիների սադրիչ գործողություններին, հարձակումներին:
Կարդացեք նաև
Դե, իսկ սահմանապահ զինվորի կողքին լինելը հայ հոգեւորականի էությունն է, նկարագիրը: Եվ մեր հայրենիքի անմիջական պաշտպաններին քաջալերելն ու հոգեւոր գիտակցության բարձրացումը մեր հիմնական նպատակներից են:
Եվ այս առումով զգալի աշխատանք է իրականացվում զինված ուժերի հոգեւոր ծառայության կողմից: Այսօր մեր թեմում հինգ սպասավոր ունենք, որոնք առաջնագծում ծառայություն են մատուցում: Մեր հոգեւորականների հետ անընդհատ այցելություն ենք ունենում զորամասեր ու առաջնագիծ, ակտիվորեն համագործակցում ենք հրամկազմի եւ զինվորի հետ: Ուզում ենք, որ զինվորների ընտանիքներն իմանան. մեր զինվորները լինելու են մեր անմիջական հոգեւոր խնամքի եւ հոգածության ներքո:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում