Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգային վերածնունդը սրանց համար Ռուսաստանին միանալն է. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 10,2015 12:48

Երեկ հայտնի դարձավ, որ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Ագգային վերածնունդ» շարժմանը միացել է անձամբ Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը։

Այս մեկ փաստով կարող ենք հերթական անգամ արձանագրել, թե որքան աղճատված եւ այլասերված է ներկա քաղաքական դաշտը Հայաստանում։ Չեն գործում որեւէ սկզբունքներ, բարոյական նորմերի մասին ընդհանրապես չենք խոսում։ Եվ այս փուչ շարժումներով, «ազգի փրկություններով», «վերածնունդներով» հաստատուն կերպով մեր երկիրը տանում ենք դեպի ոչինչ։

Ինչպե՞ս կարող է պատահել, որ Հայաստանը Ռուսաստանի կազմում տեսնող մարդը իրեն եվրոպամետ, ինչ-որ ազատական համարող Արթուր Բաղդասարյանի կողքին է կանգնում։ Որովհետեւ էությամբ նույնն են։ Նրանց միավորողը անսկզբունքայնությունն է, հարմարվողականությունը, կեղծավորությունը։

«Ես, որպես Սոցիալիստական շարժման ղեկավար հաստատում եմ, որ մեր շարժման գլխավոր նպատակը Հայաստան-Ռուսաստան փաստացի միավորումն է, բարեկամական հարաբերությունների խորացումը եւ ռազմական ու տնտեսական միասնական գոտու ստեղծումն ամբողջությամբ։ Սա է մեր ազգի փրկությունն այսօր»։ Սրանք Ռոբերտ Ահարոնյանի խոսքերն են։ Ու այս խոսքերով նա գնում, միանում է «Ազգային վերածնունդ» կոչվող շարժմանը։ Ազգային վերածնունդը սրանց համար Ռուսաստանին միանալն է։ Վաղը, եթե իրավիճակ փոխվի, կարող են միանալ Կորեային կամ Նոր Զելանդիային:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930