Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ի պահվածքը մտահոգում է Հայաստանին. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 10,2015 12:27

Վերջին օրերին մեր երկրի ղեկավարության եւ հասարակայնության մտահոգության առարկան են դարձել ոչ միայն Տավուշի մարզի սահմանին հակառակորդի ձեռնարկած ագրեսիվ քայլերը, այլ նաեւ դրանց հանդեպ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում հստակ պարտավորություններ ունեցող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որդեգրած կրավորական կեցվածքը։

Այս հարցը ոչ միայն փակ ռեժիմով քննարկվել է սեպտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների բանակցությունների ժամանակ, այլեւ հանդիպման հրապարակային մասում առիթ է տվել մեր երկրի ղեկավարին հայտարարություն անել այս մտահոգիչ հիմնախնդիրը ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի օրակարգ տեղափոխելու մասին։

Հենց սկզբից ճշտենք. հարցն ամենեւին էլ նրանում չէ, որ, ի պատասխան Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի հրետակոծման, Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ-ի ուղղակի ռազմական միջամտությունը։ Նման ցանկություն չկա եւ չի էլ կարող լինել, քանի որ մեր երկիրը հերթական անգամ կարողացավ սեփական ուժերով հակահարված տալ հակառակորդին։

Ավելին՝ սեպտեմբերի առաջին օրերին մեծացնելով գնդակոծությունների ինտենսիվությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի հետ կապված սկսեց իրեն ավելի «խելոք պահել»։

Բայց սրանով մեր երկրի համար հարցի հրատապությունն ու սկզբունքային բնույթը չվերացավ։ Ի վերջո Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք է կնքել Ռուսաստանի հետ եւ միաժամանակ դարձել է նաեւ նրա գլխավորությամբ ձեւավորված ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամներից մեկը նախ եւ առաջ ռազմաքաղաքական անվտանգության հստակ երաշխիքներ ստանալու ակնկալիքով։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930