Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղում նոր պատերազմը կարող է աղետ դառնալ Եվրասիայի համար. Sputnik.az

Սեպտեմբեր 10,2015 12:12

Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցեւը Sputnik.az-ի հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը ոչ միայն աղետ կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար, այլ կվնասի ամբողջ Եվրասիային:

«Հարավային Կովկասում Մոսկվայի վարած քաղաքականությունում որեւէ «աշխարհագրական շրջադարձ», ինչի մասին մամուլում շահարկումներ են լինում, իրականում, չի սպասվում: Ռուսաստանն ուղղակի չունի եւ դեռ չի կարող ունենալ այլ քաղաքականություն: Իսկ Բաքուն Մոսկվայի ռազմավարական գործընկերը ու ռուսական զենքի գնողն է»,- նշել է քաղաքագետը:

Նա նաեւ ավելացրել է, թե Մոսկվան չի ուզում, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն այնպես փչանան, ինչպես եղավ ռուս-վրացականի հետ. «Հայաստանը ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի անդամ է, Ռուսաստանի պաշտոնական գործընկերը, որի տարածքում տեղակայված են ռուսական զորքերը: Երկու գործընկերների միջեւ վերջանական ընտրություն կատարել (մեկի հետ ընկերություն անել, մյուսի հետ կռվել) Ռուսաստանն օբյեկտիվ պատճառով չի կարող»,- ասել է նա ու հավելել, որ Ռուսաստանն այժմ չի կարող Ղարաբաղի հարցը այնպես լուծել, որ բավարարի բոլոր կողմերին:

Կազանցեւի կարծիքով՝ այն ամենն ինչ այժմ Մոսկվան կարող է անել Հարավային Կովկասի համար, կողմերին օգնելն է, որ «սառեցնեն» հակամարտությունը եւ թույլ չտան, որ անցնի ակտիվ փուլ. «Ղարաբաղում նոր պատերազմն աղետ կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար, որովհետեւ Մոսկվան ընկերություն է անում հակամարտության երկու կողմերի հետ: Եթե այդ պատերազմը վերսկսվի, դա մեծ հարված կլինի Եվրասիայի եւ Եվրոպայի կայունության»:

Քաղաքագետը եզրակացրել է, որ պատերազմը ձեռնտու չէ նաեւ ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, որոնք փորձում են լավ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930