Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «ՀՀ-ՌԴ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ սրում է գնում». «168 ժամ»

Սեպտեմբեր 10,2015 12:11

Հատված ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հարցազրույցից:

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Բաքու, վերջին օրերին Ադրբեջանի արդեն ավանդական դարձած քաղաքականությունը՝ սահմանին իրավիճակը սրելը, Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո էլ որևէ քաղաքական հայտարարություն չարվեց, այս ամենն ինչի՞ մասին են վկայում։

– Դուք պարզապես պատահականությունների եք հետևում։

– Դրանք պատահականություննե՞ր են։

– Պատահականություն են, հիմնավորեմ ինչու՝ երկու նախագահների այս հանդիպումը պայմանավորված էր դեռ հուլիսին, երբ մենք այստեղ քննարկում էինք վարկային ծրագիր, գազի գին, այդ ժամանակ կար պայմանավորվածություն, և ԵՏՄ ու տարածաշրջանային զարգացումների շրջանակում պետք է հանդիպումը լիներ։ Իսկ այս ագրեսիան, սադրանքները, սահմանի միջադեպերը եղել են ավելի ուշ։

Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ նախ և առաջ՝ որերորդ անգամ Պուտին-Սարգսյան հանդիպումից առաջ ակտիվանում է ադրբեջանական ագրեսիան։ Սա պատահականություն չէ, զուգադիպություն է, որը լինում է դիտավորյալ։

Լավրովի այցն Ադրբեջան ի օգուտ մեր՝ Հայաստանի շահերի է։ Մեզ համար էական չէ, դա կլինի Մինսկի խմբի անդամ երկրի արտգործնախարա՞ր, թե՞ այլ երկրի, նրա ներկայությամբ Բաքուն կարող է այդ ագրեսիան շարունակել։ Բայց ավելի ուշագրավ է, որ, երբ որևէ լուրջ քաղաքական կամ տնտեսական գործընթացներ են գնում, իրավիճակ է սրվում Ադրբեջանում, նրանց կողմից այս ագրեսիան կրկին լինում է։ Նավթի գների անկում, ապրանքների գների թանկացում, իրենց տարադրամի արժեզրկում…

Նրանք նավթադոլարներով են խոսում, այսօր տնտեսական լուրջ խնդիր կա, իսկ հանրության ուշադրությունը շեղելու ամենահեշտ միջոցն անվտանգության սրացումն է, երբ խարխլում են այդ իրավիճակը։

Եթե նկատել եք, մեզ մոտ՝ Հայաստանում, հենց առաջանում է ԼՂ անվտանգության խնդիրը, թե՛ ընդդիմությունը, թե՛ մյուս բոլորը լռում են այլ հարցերում և ամբողջ ուշադրությունը սևեռում են այդ անվտանգության խնդրին։

Ալիևների ընտանիքի համար սա նոր գործիք չէ, թե՛ ընտրություններից առաջ, թե՛ տնտեսական խնդրի ընթացքում Ալիևը թիրախ է դարձրել Ղարաբաղն ու Հայաստանը, ու անընդհատ ագրեսիաներ ՚է ստեղծում, որպեսզի շեղվի այդ ուշադրությունը։ Սա վարկածներից մեկն է։ Երկրորդը՝ ամենահավանականը, որ պարբերաբար կրկնվում է, ՀՀ-ՌԴ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ սրում է գնում։ Սրան մենք պետք է ուշադրություն դարձնենք, և դա ժամանակավոր երևույթ եմ համարում։

Եվ մի բան. ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանն ինքն էլ գիտակցում է, որ այսօր ինքը պատերազմական իրավիճակի պատրաստ չէ։ Երբ տարբեր քաղաքական մեկնաբաններ նշում են, թե պատերազմական իրավիճակ է հասունանում, սա պարզապես, այսպես ասած, հանրության ուշադրությունը շեղելու միջոցներ են։

Բայց այդ իրավիճակը սրելը շատ վատ միջոց է, որովհետև մեզ համար ամեն մի զինվորի կյանքը շատ թանկ է, ես չգիտեմ, թե իրենց մոտ ինչ արժե զինվորի կյանքը, որովհետև անընդհատ մեկին՝ երկու-երեք զոհեր են տալիս ու թաքցնում են դա։ Մենք երբեք չենք թաքցնում զինվորների զոհվելը, հայտարարում ու ցավակցում ենք, իսկ նրանք անընդհատ փորձում են թաքցնել։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930