Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստան-Դանիա ֆուտբոլային խաղի ժամանակ ՇաՀեն Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնությունից մի քանի օր հետո՝ վերջինս ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է, որ իրեն սպառնալիքներ են ներկայացնում, հեռախոսահամարներ փոխանցում՝զանգելու ակնկալիքով։
Մեզ հետ զրույցում Շահեն Հարությունյանը հաստատեց, որ սպառնալիքներ եղել են, բայց որեւէ մեկին չի կասկածում, եւ այս դեպքը չի կապում ստադիոնում տեղի ունեցածի հետ։ Անհայտ օգտատերերի կողմից իրեն հասցեագրված նամակներին ցանկություն չունի անդրադառնալու եւ բարձրաձայնելու լրատվամիջոցների համար։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ