Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ում եք տեսել իշխանության ներկայացուցիչներից, որոնք ահասարսուռ են այդ հարցազրույցից հետո». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 10,2015 11:55

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ խմբակցության  պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ում այդքան ահաբեկված այն մտքից, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ ակտիվ քաղաքականություն:

– Ռ. Քոչարյանի նմանատիպ յուրաքանչյուր հայտարարությունից, նաեւ այս վերջինից հետո ամեն կերպ փորձ է արվում նախկին նախագահի վերադարձը «կանխել»՝ հանրությանը «վախեցնելով» ու հիշեցնելով նրա պաշտոնավարման տարիները։ Ինչո՞ւ է իշխանություններին այդչափ անհանգստացնում Ռ. Քոչարյանը։

– Դուք եք ինչ-որ ինտրիգաներ առաջացնում։ Յուրաքանչյուր քաղաքացու համար հետաքրքիր է, երբ առաջին կամ երկրորդ նախագահները որեւէ կարեւոր իրադարձության մասին իրենց կարծիքն են ասում։ Դրան կարելի է նորմալ վերաբերվել, բայց որ ինչ-որ հետեւություններ են անում կամ կոնկրետ կարծիքներ են արտահայտում, թե ինչ է լինելու ապագայում, ինչ կլինի դրանից հետո եւ այլն, ապա ես ասում եմ, որ անիմաստ է դրա մասին խոսել, երբ չկա գործողությունը։ Երբ կլինի այդ «հետոն», այդ ժամանակ էլ մենք կխոսենք, կասենք մեր դիրքորոշումը, կարծիք կարտահայտենք։

Ուղղակիորեն մենք կարող ենք խոսել, եթե կա գործնական դրսեւորում, բայց եթե չկա գործնական դրսեւորում, ապա ինչի մասին մենք կարող ենք խոսել։ Ում եք տեսել իշխանության ներկայացուցիչներից, որոնք ահասարսուռ են այդ հարցազրույցից հետո։ Շատ նորմալ է, եթե որեւէ քաղաքական գործիչ կուսակցության անունից կամ իր անունից հստակ դիրքորոշում է արտահայտում, դրան պետք է նորմալ վերաբերվել, ես դրանից չեմ հասկանում, որ որեւէ մեկը ահասարսուռ վիճակի մեջ է։

– Բայց տեսակետ կա, որ դա արվում է միտումնավոր՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները անցկացնելու համար, քանի որ վտանգ կա, որ իշխանություններին չի հաջողվելու կյանքի կոչել նոր նախագիծը։

– Ես որեւիցե վտանգ չեմ տեսնում Ռ. Քոչարյանի խոսքերում, առաջ չընկնենք, Կիկոսի մահը չսարքենք, մտացածին սցենարների մասին չխոսենք։ Երբ կգա կոնկրետ գործնական դրսեւորման պահը, այդ ժամանակ էլ ես կպատասխանեմ, կասեմ իմ դիրքորոշումը Ձեր հարցերի հետ կապված։ Դուք «եթե»-ներով հարց եք ուղղում ու ուզում եք, որ ես այդ ամենին կոնկրետ պատասխան տամ, իսկ դրան պատասխան չկա, քաղաքականության մեջ չի կարելի «եթե»-ներով խոսել, դիրքորոշում արտահայտել։ Երբ կլինեն գործնական դրսեւորումներ, այդ ժամանակ հարց կուղղեք, ես էլ կպատասխանեմ, իմ վերաբերմունքը կասեմ, չարժի վերաբերմունք արտահայտել մի պրոցեսի մասին, որը դեռեւս չկա։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930