Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. Սահմանադրական բարեփոխումների «Ոչ» գոյություն չունի

Սեպտեմբեր 10,2015 11:40

«Եթե գոյություն ունի «Ոչ»-ի երկու ճակատ, դա նշանակում է, որ «Ոչ» իրականում գոյություն չունի»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Իշխող կուսակցության ներկայացուցչից հետաքրքրվել էինք`սահմանադրական բարեփոխումների «Ոչ»-ի ո՞ր ճակատն է ՀՀԿ-ի համար առավել սարսափելի`առաջին նախագահի գլխավորությամբ ՀԱ՞Կ-ը, թե՞Ժիրայր Սեֆիլյան- Րաֆֆի Հովհաննիսյան ալյանսը:

«Սարսափելի ճակատ գոյություն չունի»,- վստահեցրեց Գագիկ Մելիքյանը`հավելելով, որ «Ոչ»-ի գործընթացն ազդեցություն չի կարող ունենալ: Նա կարծում է, որ կարելի է սահմանադրական բարեփոխումների շուրջ արդեն իսկ ձեւավորված համարել կոնսոլիդացված դաշտը, որը հասարակության մեջ հիմնավորում է նաեւ դրանց անհրաժեշտությունը: Դրա ապացույցը, իշխող կուսակցության ներկայացուցիչը համարում է նախագահի մոտ դեռ շարունակվող քաղաքական ուժերի հետ հանդիպում-քննարկումները, հասարակական շրջանակներում ընթացքող ակտիվ քննարկումները:

«Ոչ»-ի ճակատի ոչ միասնականությունն, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, արդեն իսկ խոսում է այն մասին, որ նրանք դատապարտված են, մանավանդ, որ այդ ճակատում, իր գնահատմամբ` ոչ քաղաքական, ոչ բովանդակային քննարկումներ չեն լինում: «Ոչ»-ի ճակատը բացի ոչ-ից ասելու ոչինչ չունի»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930