Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի որդին դեռ բժիշկների հսկողության ներքո է. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 10,2015 11:16

Հարություն Զաքարյանին մարմնական ծանր աստիճանի վնասվածք հասցնելու մեջ մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Նա կալանավորվելուց (հուլիսի 27-ից) մի քանի օր հետո՝ օգոստոսի 3-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս։ Երեկ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից հետաքրքրվեցինք, թե Տիգրան Խաչատրյանը դեռ շարունակու՞մ է գտնվել բուժմասում։ Ղլեչյանը հաստատեց՝ հավելելով, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մինչ այժմ, սակայն չի նշվում՝ ի՞նչ խնդիրներ ունի Տ. Խաչատրյանը, որ մոտ 1 ամիս է գտնվում է բուժմասում։

Ի պատասխան մեր հարցին, թե կալանավորվելուց հետո ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել իր պաշտպանյալի մասնակցությամբ, նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց.

– Նա մասնակցել է փորձաքննությանը։

– Խոսքը դատահոգեբուժական փորձաքննության մասի՞ն է:

– Այո։

– Իսկ այդ փորձաքննության եզրակացությունը ստացվե՞լ է:

– Ոչ, դեռեւս չունենք։ Նախաքննական մարմինը, նկատի ունենալով, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրող իր ապացույցները ծիծաղելի են, շատ թույլ են՝ փորձելու է գտնել ինչ-որ մարդկանց, որոնց համոզելու են, խոստումներ են տալու, որ ցուցմունք տան, թե Տիգրանն է հարվածել Հարություն Զաքարյանին։ Այսինքն՝ իմ կարծիքով կփորձեն երեւի նոր մարդիկ հայթայթել, որոնք երեւի չգիտես որտեղից հանկարծ այնտեղ (Սդղի գյոլում) հայտնված կլինեն եւ կպնդեն, որ Տիգրան Խաչատրյանը հարվածել է Հարություն Զաքարյանի աչքին։

Տիգրան Խաչատրյանի մեղադրանքի հիմքում դրված է միայն Հարություն Զաքարյանի իրարամերժ երկրորդ ցուցմունքը, 3 ամիս հետո

նա հանկարծ հիշեց, որ իր աչքին հարվածել է Տիգրան Խաչատրյանը։ Գործով կա, որ Հարություն Զաքարյանը հոգեկան հիվանդության խնդիրներ ունի, որի պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից։ Նա չի էլ եկել, որ գնա փորձաքննության, պարզելու՝ այս մարդը նորմալ մա՞րդ է, ունա՞կ է ցուցմունք տալու, բայց այդ պայմաններում Տիգրանը կալանքի տակ է: Դուք սա նորմա՞լ եք համարում։

– Ձեր պաշտպանյալն էլ դեռ չի ծառայել բանակում՝ կրկին հոգեկան խնդիրների պատճառով։

– Իր մասով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ Բայց Տիգրանին տրվել է տարկետում նեւրոզիկ վիճակի պատճառով, ոչ թե հոգեկան հիվանդության։ Հենց ժամկետը լրանար՝ նա գնալու էր բանակ։ Նա ասել է, որ եթե հանիրավի չդատապարտվի, անպայման գնալու է բանակ։

– Հարություն Զաքարյանը առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ իր աչքին հարվածել է Տիգրան Խաչատրյանը։ Իսկ ի՞նչ ցուցմունք է տվել Տիգրանը։

– Նա մանրամասն ցուցմունք տվել է, նշել է, որ ինքը բաժանողի դերում է եղել։

– Վկաներ կա՞ն, որոնք տեսել են, որ Տիգրանը բաժանողի դերում է եղել, ոչ թե հարվածողի։

– Այո, մեր կողմից կան բազմաթիվ վկաներ, ովքեր ի սկզբանե դա հայտնել են։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930