Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը թոշակառուների համար լավագույն երկրների ցանկում 43-րդն է

Սեպտեմբեր 10,2015 11:04

«Global AgeWatch Index» կազմակերպությունը հրապարակել է թոշակառուների համար լավագույն երկրների 2015 թվականի վարկանշային աղյուսակը, որում ընդգրկված են 96 երկրներ:

Աղյուսակը կազմելիս հեղինակները հաշվի են առել 4 գործոն. եկամուտ, առողջություն, կարողություններ եւ շրջակա միջավայր:

Առաջին 5 հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Շվեյցարիան, Նորվեգիան, Շվեդիան, Գերմանիան եւ Կանադան: Աղյուսակը եզրափակում է Աֆղանստանը:

Հայաստանը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը: Մեր հարեւան Թուրքիան 75-րդ հորիզոնականում է, իսկ Վրաստանը՝ 29: Ադրբեջանը եւ Իրանը չկան աղյուսակում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930