Հայտնի է դարձել, որ Ադրբեջանը սպառազինության նոր պատվեր է տվել Ռուսաստանին: «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Նիժնի Տագիլում կազմակերպված ռազմաարդյունաբերական ցուցահանդեսում եղել է 12 միլիարդ դոլարի պատվեր: Պատվիրատուների մեջ է նաև Բաքուն: Պատվերները T90 ժամանակակից տանկեր են, զրահապատ մեքենաներ, հրետանային համակարգեր: Թե հատկապես քանի միլիարդ դոլար է ներկայիս պատվերը կազմելու Ադրբեջանի մասով՝ առայժմ պարզ չէ:
Փաստորեն, սեպտեմբերի 1-ին Բաքվում Ալիևի հետ ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպումը արդարացրել է իրեն: Ռուսաստանը կարողացել է ապահովել հերթական միլիարդները, որոնք մահ կսփռեն կամ մահով կսպառնան հայերին, որոնց համար էլ Ռուսաստանն իբր թե ռազմավարական դաշնակից է:
Իհարկե, այս ամենը Ռուսաստանի «փաստաբանները» կշարունակեն ներկայացնել որպես հավասարակշռություն պահելու կամ Ադրբեջանին վերահսկողության տակ պահելու փորձ: Այդ փաստարկների, այսպես ասած, հիմնավորվածությունն ու բարոյականությունը հայ-ադրբեջանական շփման գոտում հայկական կողմի կորուստներն են, որոնք Ադրբեջանի սանձարձակության և հանդգնության հետևանքն են: Եվ որևէ կապ չունի՝ Ադրբեջանը այդ զենքը ուրիշի՞ց կարող էր գնել, թե՞ ոչ, կամ՝ հենց ա՞յդ զենքով է կրակում սահմանին, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում