Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդը» գրանցվելու է որպես կուսակցություն. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 10,2015 10:56

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, թե այն խոսակցությունները, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» միավորի անդամ հ/կ-ներն ու կուսակցությունները իրականում գոյության չունեն, քաղաքական նախանձի եւ բամբասանքի հետեւանք են։

– Տիկին Բիշարյան, նախօրեին Գյումրիում հայտարարություն է հնչել, որ ՕԵԿ-ը ոչ թե իր անունով է մասնակցելու 2017-ի ԱԺ ընտրություններին, այլ «Հայկական վերածնունդի», այսինքն, ՕԵԿ-ը լուծարվո՞ւմ է:

– Դեռեւս նման մոտեցման մասին վաղ է խոսելը, ՕԵԿ-ը չի լուծարվելու, մնալու է որպես կուսակցություն, բայց մենք դեռ չենք քննարկել, թե ինչ ձեւաչափով պետք է մասնակցենք առաջիկա ընտրություններին։ Այն, որ «Հայկական վերածնունդը» պետք է քաղաքական միավոր դառնա, միանշանակ է, իսկ ընտրությունների մասնակցության ձեւաչափը դեռ քննարկման առարկա է «Հայկական վերածնունդում»։

– Այսինքն, «Հայկական վերածնունդը» գրանցվելու է որպես կուսակցություն։

– Այո, բայց ավելին մեկնաբանել այս պահին տեղին չեմ համարում։

– Նոր կուսակցության բացումը նշանակում է, որ այդ միավորի մեջ ընդգրկված ուժերը պետք է լուծարվե՞ն։

– Թե ապագա ձեւաչափի հետ կապված ինչ կորոշեն «Հայկական վերածնունդի» հասարակական, քաղաքական կառույցները, ինչպիսի ձեւաչափով կմասնակցեն ընտրություններին, դեռ չի քննարկվել։ Կքննարկենք, բոլորին կիրազեկենք։

– Բայց այն կուսակցություններն ու հ/կ-ները, որոնք միավորվել են ՀՎ-ում, իրականում գոյություն չունեն՝ մի մասը մարդ-կուսակցություններ են, մի մասը հայտարարություն է տվել լուծարվելու մասին, մի մասը զրոյական հաշվետվություններ են ներկայացրել։ Այդ մասին խոսվում է, այդ մասին նաեւ գրվել է:

– Այն միավորումներից, որոնք համագործակցության համաձայնագիր են ստորագրել, չկա այդպիսի մի կուսակցություն, որը լուծարման կամ զրոյական մակարդակի լինի, նրանք կայացած միավորներ են, թե այդ կուսակցություններում որքան մարդ կա, ես այս պահին չեմ կարող ասել։ Դա ավելի շատ քաղաքական նախանձի եւ բամբասանքի մակարդակի է, որովհետեւ բոլոր կուսակցությունների հետ մեր համագործակցությունը հրապարակավ է եղել:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930