Ադրբեջանին Ռուսաստանի «БМП-3» հետեւակային մարատական մեքենաների մատակարարումը կավարտվի հաջորդ տարի: Այս տեղեկությունը «TASS»-ին հաղորդել է ռազմա-տեխնիկական ոլորտի աղբյուրներից մեկը:
««БМП-3» մատակարարումը Ադրբեջանին կավարտվի 2016 թվականին: Այժմ նախատեսվում է 50 մեքենաներից բաղկացած վերջին փոխանցումը կատարել»,- սեպտեմբերի 9-ին բացված «Russia Arms Expo – 2015» զենքի ցուցահանդեսի ընթացքում ասել է գործակալության աշխատակիցը
«TASS»-ը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ավարտում է Ադրբեջանին «T-90C» տանկերի մատակարարումը: Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտարարել է, որ 2017 թվականին ՌԴ-ն կավարտի 2010 թվականին կնքված համաձայնագրով Ադրբեջանին մեծաքանակ զենքի մատակարարման գործընթացը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը երեքական գումարտակների համար նախատեսված «T-90C» եւ «БМП-3» (մոտավորապես 100 մեքենա), ինչպես նաեւ ինքնագնաց հրետանի, հեռահար հրթիռային կայաններ եւ ծանր հրաձգային կայանների մասին է:
Կարդացեք նաև
Բացի այդ՝ Ադրբեջանը տանկերի հետ նաեւ գնել է վերանորոգման եւ ինժեներական մեքենաներ: Փորձագետները նշել են, որ այդ փաթեթի արժեքը 1 միլիարդ դոլար է:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ