Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական. «Շատ ճիշտ կանենք, որ Աքսյոնովին ընդունենք, որովհետեւ մենք ունենք նման պրոբլեմ». «Հրապարակ»

Սեպտեմբեր 10,2015 10:24

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը ոչ մի խնդիր չի տեսնում Աքսյոնովի այցի հետ կապված։ «Բա ինչու են Բակո Սահակյանին ընդունում,- հարցով հակադարձեց Համլետ Հարությունյանը։- Չճանաչված հանրապետության նախագահ է, չէ՞, Բակո Սահակյանը, այո, շատ ճիշտ կանենք, որ Աքսյոնովին ընդունենք, որովհետեւ մենք ունենք նման պրոբլեմ»:

Պնդում է Համլետ Հարությունյանը՝ չհամաձայնելով Արցախի եւ Ղրիմի կարգավիճակների տարբերության մասին մեր պնդումներին. «Ի՞նչն ենք բռնակցել, դե հիմի ամեն մեկը մի ձեւով վերցրել է»:

Այլ երկրների հետ միջպետական հարաբերություններ փչացնելու եւ դիվանագիտական սկանդալի հեռանկարի առիթով էլ Հարությունյանն ասաց. «Ինչի՞, որ ամեն օր Ադրբեջանը սպանում է խաղաղ բնակիչներին, զինվորներին, դա սկանդալ չէ, բայց որ Հայաստանն ընդունում է չճանաչված պետության ղեկավարին, դա սկանդա՞լ է»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930