Սիրիայից, Իրաքից եւ տարածաշրջանի այլ երկրներից Եվրոպա փախչող գաղթականները եվրոպացիներից ոչնչով վատը չեն: Իսլամը մեր կրոնից՝ քրիստոնեությունից, պակաս կրոն չի: Նրանք, ովքեր իրենց հավատացյալ են համարում, չեն կարող թշնամական զգացմունքներ ունենալ այլ կրոնի ներկայացուցիչների կամ աթեիստների նկատմամբ: Մաշկի սպիտակ գույնը ոչնչով գերադասելի չէ թուխ գույնից: Բոլոր ազգերի զավակների, բոլոր կրոնների ներկայացուցիչների մեջ կարող են լինել հանճարներ, առաքինի կամ պարզապես պարկեշտ մարդիկ, կարող են լինել նաեւ խուլիգաններ, սրիկաներ եւ ահաբեկիչներ:
Վերոշարադրյալ գաղափարները, այսպես կոչված, «եվրոպական արժեքներ» չեն, նման մտքեր կարելի է կարդալ ոչ միայն քրիստոնյաների, այլեւ բուդդիստների, կոնֆուցիականների, սուֆիզմի հետնորդների գրքերում: Չմտածել այդպես, ենթադրել, որ որեւէ բանի հավատալը նշանակում է «պայքարել անհավատների» դեմ՝ անմտություն է, որը կործանել է բազմաթիվ, այդ թվում նաեւ շատ հզոր երկրներ: Մարդկանց եւ երկրները կործանում է ոչ թե «թուլությունը» կամ արմունկներով «արեւի տակ տեղ բացելու» անկարողությունը, այլ մտքի սահմանափակությունը, որը երբեմն անվանում են «դոգմա» կամ «կարծրատիպ»:
Ցավալի է, երբ մեր լրատվամիջոցներում մեկնաբանություններ են հայտնվում, որոնց հեղինակները, գուցե ենթագիտակցաբար, ելնում են այն մեկնակետից, թե իրենք կամ, այսպես ասենք՝ «իրենք՝ ի դեմս եվրոպացիների», ինչ-որ առավելություններ ունեն Եվրոպան ողողած փախստականների նկատմամբ: Եվ, իհարկե, համաձայն չեմ, որ եվրոպացիների հանդուրժողականությունը կկործանի այդ մայրցամաքը եւ նրա արժեքները:
Եվրոպայում նույնպես կան այդպես մտածողներ` մարդիկ, որոնք կարծում են, թե գաղթականները եկել են իրենց հացն ուտելու, կփոխեն իրենց երկրների ժողովրդագրական վիճակը, բոլորին մահմեդական կդարձնեն եւ այլն: Բայց որտե՞ղ է այդ կարծիքը գերիշխող: Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը «Ա1+»-ում ինձ տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման վերաբերմունքը նկատելի է նախկին սոցիալիստական երկրներում:
Իսկապես, բոլշեւիզմը, «սովոկի» մտածելակերպն իր խորը ազդեցությունն է թողել նախեւառաջ այդ երկրների բնակիչների վրա, բայց, իհարկե` ոչ միայն նրանց: Հավանաբար, այդ մարդիկ լսել են նաեւ իրենց ուսուցիչներից եւ դասախոսներից, որ կա մի ուսմունք, մի գաղափար, մի ուղղություն, որը ճիշտ է, իսկ մնացածը սխալ են: Շատ հավանական է նաեւ, որ նրանց հայրերը կամ պապերը ժամանակին երշիկի հերթ են կանգնել եւ հուզվել են, որ այդ երշիկն իրենց չի հասնի: Այս մտածողությունից է գալիս նաեւ այն արտահայտությունը, որը Ռուսաստանում կիրառում են այլազգիների նկատմամբ` «понаехали»:
Կարդացեք նաև
Իրականում աշխարհի հարստություններն անսպառ են եւ բոլորին կհերիքեն: Սահմանափակ է միայն մարդկային միտքը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
իսկ Պուտի՞նը: 😀
բա Պուտինին մի երկու բառ չես ասու՞մ :
թե՞ արդեն անցել ես համառուսական մասշտաբի 😀
Գաղթականները շատ ճիշտ են արել, որ լցվել են Եվրոպա: Մարդկանց տունը քանդե՞լ եք, երկրները արյունի մեջ թաղե՞լ… դե ուրեմն պահեք նրանց: Արդար կլիներ, որ օրինակ ֆրանսիացիները գաղթականներին լցնեին ՛՛Միստրալները՛՛, տանեին Ամերիկա, երկու դարդից էլ պրծնեին: Ի վերջո իրական տնաքանդը նա է:
Միայն չհասկացա թե ինչ կապ ունեին այս թեմայի հետ երշիկի հերթերը և սովոկները… կարծում եմ ուղղակի սովորության համաձայն՝ для галочки…
Համենայն դեպս վերջերս Ռուսաստանը միլիոնին մոտ փախստական է ընդունել Ուկրաինայից, որոնցից առնվազն քառորդը որոշել են մնալ այդ երկրում: Հազարավոր տոննաներով օգնություն է ուղարկում Դոնբաս (որտեղ նույն սցենարով արևմտյան արժեքներ են ՛՛ներմուծել՛՛) ` չնայած իր ՛՛կործանվող տնտեսությանը՛՛ ՝ եթե հավատանք արևմտամետներին: Բայց ոչինչ՝ կարծես թե չեն տրտնջում: Տեսնենք Եվրոպան կդիմանա՞ …
… http://www.youtube.com/watch?v=ApOVkCZkQuc …
Анатолий Шарий -Սա հայտնի Ուկրաինացի լրագրող է, որը ի դեպ փախել է եվրոպա, որ Ալես Բուզինայի օրը չընկնի: Լսիր նրա նյութերը իրական Ուկրաինական իրականության մասին՝ համարյա ամեն օր թարմացնում է, և ուշադրություն դարձրու դիտումների քանակի վրա: Դա էլ հո ռուսական պրոպագանդա չի: Լիքը կարգին մարդիկ կան աշխարհում, որոնք լավ էլ հասկանում են, թե այսօր ինչ է կատարվում աշխարհում, ու կան նաև շատերը, որ ջայլամի պես գլուխը մտցնում են միայն այն ինֆորմացիոն դաշտերը, որոնք անկասկած ամրապնդելու են իրենց կույր և ուղղորդվող՝ ՛՛ազատական տեսակետը՛՛)))))))
Իսկ դրածդ նյութը անիմաստություն էր: Դե իհարկե Լեհաստան էլ են փախնում Ուկրաինայից: բայց փախնում են չէ՞… Ինչ է ուզում են ասել որ դեպի Ռուսաստան հոսք չկա՞: Դա ծիծաղելի է և կույրերի համար է…
Բայց ամենածիծաղելին այն է, որ պուպուշ արևմուտքի ԴՈԳՄԱՆԵՐԻ տակ մնացած մարդիկ քննադատում են հազար տարվա քանդված դոգմաները և դրանց մեջ փնտրում ներկա խնդիրների պատճառները: Ցանկացած միջազգային ատյան հիմա շատ ավելի է նմանվում կոմկուսի համագումարի, և բոլորը միշտ ՛՛համաձայն՛՛ են մի կողմի առաջարկին:Բայց ոչ դոգմատիկ իհարկե, այլ անկեղծորեն հիացած այդ միակ ճիշտ առաջարկին:))))) Այդ ամենաիմաստուն և խելքի ծով կողմն էլ միշտ նույն երկիրն է… բան չի՞ հիշեցնում
էդքանը գրելու փոխարեն, այսօր ձայնագրի Россия 24-ի լուրերը, և բոլոր ինֆորմացիաները հատ-հատ ստուգի… ՍՏՈՒԳԻՐ ԻՆՔԴ։…