Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան
Ավետ Ադոնցից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ որակներ պետք է ունենա դեսպանը՝
չտապալվելու համար:
«Դիվանագետը առաջին հերթին, ինչպես ցանկացած մարդ արարած, պետք է լինի պարկեշտ, երկրորդ հերթին՝ անձնական եւ աշխատանքային կարգապահություն ունենա, մյուս կողմից՝ լինի կրեատիվ: Թե չէ՝ պատահում է, որ պարկեշտ եւ կարգապահ մարդիկ դեֆիցիտ ունեն կրեատիվության, եւ հակառակը՝ կրեատիվ մարդիկ՝ կարգապահության պակաս: Դիվանագիտական աշխատանքը պահանջում է այդ երկուսի համատեղումը, բայց միեւնույն է՝ առաջին տեղում մնում է պարկեշտությունը»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
09.09..2015