Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի տվյալներով, այսօր առավոտվանից սահմանին խաղաղություն է: Ադրբեջանցիների արձակած վերջին կրակոցները գյուղի ուղղությամբ երեկ երեկոյան են եղել:
«Գիշերը կրակոցներ եղան ե՛ւ գյուղի, ե՛ւ դիրքերի վրա: Բայց, բարեբախտաբար, մեծ ավերածություններ ու վնասներ չկան: Սեպտեմբերի սկզբներին լարվածությունը սրացավ, մեծ տրամաչափի զենքերով էին կրակում ու նույնիսկ ականանետերից, բայց վիրավորներ ու զոհեր չունենք»,- այսօր «Մեդիա կենտրոնում» պատմեց ուղիղ կապով միացած գյուղապետը:
Նրա խոսքով, մարզպետի հանձնարարությամբ, շրջայցեր են կատարվում գյուղերում, հաշվում վնասները. «17 տուն վնասվել է, մոտ հինգ հարյուր հազարի վնաս ենք կրել, սպասում ենք փոխհատուցման: Նախորդ անգամ էլ մշտապես փոխհատուցումները եղել են, կառավարությունը մեր կողքին կանգնած է»:
Գյուղապետը նաեւ պատմեց, որ չեն դադարեցվել դպրոցի ու մանկապարտեզի աշխատանքները. «Որ կարողանանք մեր տան, մեր հողի տերը լինենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ