Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հայտարարությունը

Սեպտեմբեր 09,2015 13:21

Վահագն Հովնանյանի՝ հայ մեծ բարերարի, ազգային և հասարակական գործչի, իսկական հայ մարդու կորուստը մեծ ցավ էր բոլորիս համար:

Նա մեկն էր սփյուռքի այն գործարարներից, որոնք անկախության առաջին տարիներին ոչ միայն բնակություն հաստատեցին իրենց հայրենիքում, այլև մեծածավալ ներդրումներ կատարելով նպաստեցին հայրենիքի շենացմանը և սեփական օրինակով ցույց տվեցին, որ հայրենիքը չեն սիրում սոսկ խոսքերով:

Վահագն Հովնանյանն իր ամբողջ կյանքն ապրեց հայրենապաշտության և ազգասիրության վեհ գաղափարներով՝ իր ուժերի առավելագույն չափով նյութապես և բարոյապես աջակցելով նաև հայ մշակույթին ու արվեստին՝ երբևէ չբարձրաձայնելով դրա մասին:

Հովնանյանների ամբողջ ընտանիքը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, որոնք իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել մեծ բարերարի մահվան կապակցությամբ և այդ ծանր պահին գտնվել են իրենց կողքին:

Վահագն Հովնանյանի զավակները՝ Նինա-Գայանե և Շանթ Հովնանյանները գիտակցում են այն մեծ պատասխանատվությունը, որը կապված է մեծ հայրենասերի նախաձեռնած ծրագրերի հետագա շարունակականությունը ապահովելու հետ:

Վահագն Հովնանյանի կողմից հիմնադրված «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի ամբողջ անձնակազմը՝ ընկերության տնօրեն Նինա-Գայանե Հովնանյանի գլխավորությամբ (որն այդ պարտականությունները ստանձնել է 2014թ-ից) հավաստիացնում են, որ շարունակելու են կյանքի կոչել Վահագն Հովնանյանի նախաձեռնած բոլոր ձեռնարկները (ինչպես Վահագնի թաղամասի հետագա կառուցապատումն ու զարգացումը, այնպես էլ մյուս ծրագրերի իրականացումը):

Վստահ ենք, որ միայն այդ ճանապարհով կարող ենք միշտ վառ պահել Վահագն Հովնանյանի հիշատակը:

«Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930