Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է վաղուց դիմեր միջազգային դատարան՝ Ալիեւին ճանաչելու միջազգային ահաբեկիչ». Շիրխանյան

Սեպտեմբեր 09,2015 11:55

Այսօր «Հայելի» ակումբում ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լրագրողներին մեղադրեց սահմանում իրավիճակը սրելու մեջ: Նրա խոսքերով՝ «Մենք չափազանցնում ենք իրավիճակի սրվածությունը: 21 տարի երբեք չեն դադարել կրակոցները, փոխադարձ սպանությունները: Իհարկե, նախահարձակ է լինում Ադրբեջանը: Բայց այսօր իրավիճակը սրում է մամուլը: Ռազմական գործերը փնթիություն չեն սիրում, չի կարելի ասել, որ ՌԴ-ն երկակի ստանդարտներ է կիրառում՝ զենք վաճառելով Ադրբեջանին: Զենք վաճառում են Ուկրաինան, Թուրքիան: Ականանետերով են կրակում հայ զինվորների վրա, իսկ ականանետեր ՌԴ-ն ընդհանրապես Ադրբեջանին չի վաճառել: Դուք Սեյրան Օհանյանն եք, ՀԱՊԿ-ից ի՞նչ եք պահանջելու: ՀԱՊԿ-ի պայմանագիրն ասում է, որ կոլեկտիվ անվտանգություն է ապահովում, դա վերաբերում է պատերազմական գործողություններին,: Պատերազմական գործողություններ չկան: Չիմանաք, որ գյուղի վրա կրակոց է արձակվել, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի:

Լրագրողների զարմանքին, որ մի պետություն մեր ինքնիշխան պետության վրա կրակոց է արձակում, ագրեսիա է դրսեւորում, չպե՞տք է միջամտեն, ուրեմն ՀԱՊԿ-ի պայմանագիրը չեղյալ համարեք՝ Վահան Շիրխանյանը պատասխանեց, որ Ադրբեջանն ահաբեկչական գործողություն է ընդամենը իրականացնում, ահաբեկում է բնակչությանը: Անկախ եք, ուրեմն ինքներդ որոշեք ձեր անելիքը, ՀԱՊԿ-ի վրա հույս մի՛ դրեք:

Իսկ թե ինչ գործողություններ պետք է արվեն Ադրբեջանին զսպելու համար, ըստ պարոն Շիրխանյանի, Հայաստանի Հանրապետությունը պետք է վաղուց դիմեր միջազգային դատարան՝ Ալիեւին ճանաչելու միջազգային ահաբեկիչ. «Իսկ ինչու չենք դիմում, որովհետեւ այսօր աշխարհում չկա անկողմնակալ դատարան: Դա փաստ է»:

Սուքիաս Ավետիսյանի խոսքերով՝ Վահան Շիրխանյանը ճիշտ է, մենք անկախ պետություն ենք, եւ մենք անզոր չենք, որ ՀԱՊԿ-ին դիմենք. «Ի՞նչ պետք է ասենք, ասենք մենք ի վիճակի չենք մեր սահմանը պահենք, եկեք պահե՞ք, մեր բանակը կարողանում է պատասխան տալ, ուրեմն պետք է վազենք անմիջապես ՀԱՊԿ-ի մո՞տ»:

Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ եթե Չինարի գյուղում մի ցավալի դեպք է լինում եւ փորձում ենք ամբողջ ազգով ողբերգություն սարքել՝ չի կարելի:

Անդրադառնալով Քոչարյանի հնարավոր վերադարձին, Վահան Շիրխանյանն ասաց, որ այնպիսի հանգամանքներ չկան, որ նա վերադառնա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930