Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի երաժշտական դպրոցում Վարուժան Ներսիսյանին հիշեցրել են ցուրտ ձմեռվա մասին

Սեպտեմբեր 08,2015 22:50

Ինչո՞ւ են աշխատանքից ազատել Էդգար Ամիրյանին

Իջեւանի քաղաքապետի թեկնածուներ Վարդան Ղալումյանը եւ Վարուժան Ներսիսյանը շարունակում են հանդիպումներ ունենալ Իջեւանի հիմնարկ-ձեռնարկություններում: Սեպտեմբերի 7-ին նախկին քաղաքապետ Վ. Ներսիսյանը հանդիպում է ունեցել Իջեւանի երաժշտական դպրոցում: Նա դպրոցի կոլեկտիվին հիշեցրել է, որ իր պաշտոնավարման շրջանում՝ 2010թ., Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից նորոգվել, վերակառուցվել է երաժշտական դպրոցը, լավ պայմաններ են ստեղծվել: Նա խոստացել է ընտրվելու դեպքում բարձրացնել երաժշտական դպրոցի աշխատողների աշխատավարձերը:

Ինչպես մեզ հայտնեց Իջեւանի երաժշտական դպրոցի ուսմասվար Գոհար Բարսեղյանը, դաշնամուրի դասատու Արմինե Մելիքբեկյանը նախկին քաղաքապետին հարց տալով՝ խոսել է ցուրտ, չջեռուցվող դասասենյակների մասին, ասելով, որ ջեռուցվում էր միայն դպրոցի նախկին տնօրեն Սվետլանա Բեգլարյանի աշխատասենյակը. « Ամբողջ տարին չջեռուցեցին, բարձրանում էինք տնօրենի կաբինետ, տեսնում էինք պլիտան միացրած՝ իր շրջապատով տաքանում էին, մեզ էլ ասում էին՝ էս ա մեր պայմանները, չեք ուզում, դուրս եկեք»:

Ա. Մելիքբեկյանն ասել է, որ այդ պատճառով դասերը 20-25 րոպե էին տեւում: Նա հայտնել է, որ նախկին տնօրենի օրոք երաժշտական դպրոցի որոշ դասատուներ 90-100 հազար դրամ աշխատավարձ էին ստանում, իսկ բարեխիղճ աշխատող դասատուները՝ 30-40 հազար դրամ: Նա հայտնել է, որ նախկին տնօրեն Ս. Բեգլարյանից երկյուղելով ՝ իրենք չեն համարձակվել իրենց խնդիրները ներկայացնել Վ. Ներսիսյանին:

Ա. Մելքիբեկյանի խոսքերով՝ ինքը փորձել է դպրոցի խնդիրները քաղաքապետին ներկայացնել Իջեւանի ավագանու նախկին անդամ Նարինե Գրիգորյանի միջոցով, սակայն հաջողության չի հասել: Վարուժան Ներսիսյանն ասել է, որ հնարավոր է երաժշտական դպրոցի շենքի վերակառուցման  նախագծում եւ շինարարության ընթացքում թերություններ լինեին: Նա Ա. Մելիքբեկյանին ասել է, որ դպրոցի խնդիրները կարող էր ներկայացնել երաժշտական դպրոցում իր հանդիպումների ընթացքում:

Հանդիպմանը ներկա լրագրողներից մեկը հարց տալով ՝ասել է, որ դպրոցի շվիի դասատու Էդգար Ամիրյանին աշխատանքից ազատել են այն պատճառով, որ նա գաղափարապես հարել է Վարուժան Ներսիսյանին: Դպրոցի ուսմավար Գոհար Բարսեղյանն ասել է, որ Էդգար Ամիրյանը դպրոցում աշխատանքի էր ընդունվել կեղծ վկայականով, բացի այդ, նա երկու նկատողություն էր ստացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930