Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել են «Վրացական երազանք» կոալիցիային` հայատյացության նշանների առկայության համար

Սեպտեմբեր 08,2015 22:07

Սեպտեմբերի 8-ին ոչ կառավարական իրավապաշտպան 9 կազմակերպություններ դիմել են երկրի Կառավարությանը Խուլո քաղաքի (իսլամացած վրացիներով և թուրքերով բնակեցված շրջան Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում) Քաղաքային Խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթին արձագանքելու կոչով:

Փաստաթղթի հետ ծանոթանալուց հետո («Խուլո մունիցիպալիտետում կատարված աշխատանքի մասին հաշվետվություն»), պարզվում է, որ այնտեղ իրականում առկա են էթնիկ տարաձայնությունների հրահրում և հայատյացության նշաններ:

Տվյալ փաստաթղթում խոսվում է Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու մասին, որին ակնհայտ բացասական համատեքստում համարում են հայ:

«Այդ հայ Սահակը այնքան ուղեղ ունի, որ հեռվից նայի Զուրաբ Ժվանիայի սպանության գործին…», -ասված է փաստաթղթում:

Հարկ է նշել, որ այդ փաստաթուղթը ընդունվել է Խուլո մունիցիպալիտետի «Վրացական երազանք» խմբակցության անունից: Համապատասխանաբար, հենց իշխող կոալիցիան է կրում նման տեքստի հրապարակման պատասխանատվությունը:

«Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում իշխող կոալիցիայի ղեկավարությանը լուրջ կերպով հետաքննել տվյալ փաստը և տեղեկացնել երկրի հասարակությանը այն սանկցիաների մասին, որոնք կկիրառվեն կուսակցության տարածաշրջանային կառույցի ներկայացուցչության նկատմամբ, նման անընդունելի և երկրի համար վտանգավոր դիրքորոշման համար:

Վրաստանի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930