Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը ժխտում է իրենց կողմից ուժի կիրառումը

Սեպտեմբեր 08,2015 20:30

Նա մտադիր է ապացուցել իրենց գործողությունների օրինականությունը

Նախկինում հայտնել ենք Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արտակ Ներսիսյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղարկած դիմումի մասին, որի մեջ Ա. Ներսիսյանը հայտնում է  Վարդավառի օրը՝ հուլիսի 26-ին Նոյեմբերյանում ճանապարհային ոստիկանության կողմից իր նկատմամբ ուժ գործադրելու, վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումով իրեն 150 հազար դրամ տուգանելու մասին:

Այդ հրապարակման կապակցությամբ այսօր մեզ հանդիպեց ՃՈ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը: Նա ժխտեց իրենց կողմից Արտակ Ներսիսյանի հանդեպ ուժ գործադրելը, վերջինիս հողաթափի պատռվելը: Նորեկյանն ասաց, որ եթե Ա. Ներսիսյանի հանդեպ ուժ է կիրառվել, ինչո՞ւ նա իսկույն չի բողոքել համապատասխան մարմիններին, այլ սկսել է բողոքել այն բանից հետո, երբ մեկ ամիս անց՝ օգոստոսի 26-ին, ստացել է իրեն տուգանելու մասին որոշումը:

Դասակի հրամանատարի խոսքերով՝ Ա. Ներսիսյանը կարծում է , որ Գլխավոր դատախազին բողոքելը մեղմացուցիչ հանգամանք կլինի, որպեսզի 150 հազար դրամ տուգանքը չմուծի: Նորեկյանն ասաց, որ Ա. Ներսիսյանն իր վճարունակ չլինելու, տուգանքը չմուծելու մտադրության մասին հայտարարել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի շենքում գտնվող աշխատասենյակում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930