Սեպտեմբերի 2-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի գերեզմանատունը: Վնասվել է 2 գերեզման: Գնդակները դիպել են շիրմաքարերից մեկին, ականի հարվածից քանդվել է գերեզմանի եզրապատը:
Ադրբեջանական ականի հարվածից քանդվել է մեկ այլ գերեզմանի եզրապատ, գնդակը խոցել է վերջերս հուղարկավորված կնոջ լուսանկարը: Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանն ասաց, որ անհնար է հասկանալ ադրբեջանցիների մտածելակերպը, որ 400-500 մ հեռավորությունից, Ջողազի ջրամբարի մյուս ափից նպատակային կրակել են գերեզմանատան վրա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ