Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրիկ Երեւանը» պատրաստվում է աջակցել սահմանապահ գյուղերին

Սեպտեմբեր 08,2015 18:40

Նարեկ Այվազյանի կարծիքով՝ շուտով նաեւ դրամահավաք են կազմակերպելու

«Էլեկտրիկ Երեւան» նախաձեռնությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Օգնենք սահմանապահ գյուղերին» իրադարձություն է ստեղծել, որտեղ նշված է, որ նախաձեռնության անդամները սեպտեմբերի 9-30-ը պարբերաբար քննարկումներ կանցկացվեն: Այս մասին Aravot.am-ը զրուցեց նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանի հետ:

«Սահմանապահ գյուղերի վրա հարձակում էր կատարվում ադրբեջանական դիրքերից, կրակոցներ էին տարբեր տիպի, տրամաչափի զենքերով, իմացել ենք, որ վնասվել են համայնքների որոշ շենքեր, բնակիչներ են նույնիսկ վիրավորված: Հիմա մենք փորձում ենք ինքնակազմակերպվել, մոբիլիզացվել, որոշակի օժանդակությամբ հանդես գալ սահմանապահ գյուղերում: Տարբեր տեսակի օժանդակություններ ենք փորձելու հասցնել իրենց, մոտակա օրերս փորձելու ենք տեղափոխվել այնտեղ եւ տեղում ծանոթանալ ավելի լավ, չնայած՝ իրենց տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարների հետ ենք կապի մեջ եւ նրանցից ենք ճշտում, բայց ավելի լավ կլինի երեւի, որ գնանք այնտեղ՝ տեղում ու տեղում էլ աշխատանքներ իրականացնենք, «Էլեկտրիկ Երեւան» նախաձեռնության անդամները եւ նաեւ կամավորներ կցանկանան օժանդակել այդ գործին»,- ասաց նա:

Նարեկ Այվազյանը նշեց, որ իրենք դեռեւս խոսել են Կոթի գյուղի գյուղացիների հետ, բայց առաջիկա օրերի ընթացքում նախաձեռնության անդամները կոնկրետ կորոշեն, թե որտեղ եւ երբ են այցելելու. «Այնտեղ ոնց, որ թե շինարարական, հողային աշխատանքներ են պատրաստվելու, արվելու եւ մենք կգնանք կմիանանք դրան: Կարծես թե կառավարությունն էր, վարչապետն էր կամ պաշտապանության նախարարը, ասել էր, որ թո՛ղ սկսեն հողային աշխատանքները, իրենք կաջակցեն, կփորձենք կառավարությանը դիմել, մասնավոր կազմակերպություններին՝ շինարարական միջոցներ հայթայթելու նպատակով նաեւ բնակչությանը, որ ֆինանսական օժանդակություն ստանանք, որպեսզի տեղափոխելու մնալու խնդիրները լուծել այնտեղ: Ենթադրում եմ՝ մոտակա օրերս նաեւ դրամահավաք կկազմակերպենք, դրա մասին հավելյալ կտեղեկացնեք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930