Փոքր եւ միջին բիզնեսն ի՞նչ վիճակում է, որեւէ բարելավում կա՞: Գազն էժանացա՞վ: Իսկ էլեկտրականությո՞ւնը…
Երկու տարի առաջ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն անդամագրվելու է Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միությանը: Եթե ամփոփելու լինենք երկու տարիների արդյունքները, ապա` ի՞նչ շահեց Հայաստանը: Այս հարցն ուղղեց «Aravot.am»-ը «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանին:
«Եթե հարցը քաղաքացիներին վերահասցեագրենք` ի՞նչ են շահել ԵՏՄ անդամակցությունից, նրանք ինչպես պետք է պատասխանեն` անկեղծության պարագայում: Բոլոր նրանք, ովքեր տրանսֆերտների հաշվին են ապրում, շահեցի՞ն, թե՞ կորցրին` Ռուսաստանից կախվածության աճի արդյունքում: Նույն կախվածության աճի արդյունքում Գյումրիի ռազմաբազայի մոտակայքում ապրողները, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, որոնց տները մի քանի օր առաջ կրկին գնդակոծվում էին, ու նաեւ մյուս քաղաքացիները ԵՏՄ անդամակցության կողմնակիցների խոստացած անվտանգության առումով բարելավում զգացի՞ն: Արտահանմամբ զբաղվող գործարարներին 170 միլիոնանոց շուկա էին խոստանում. ի՞նչ ստացան իրենք: Փոքր եւ միջին բիզնեսն ի՞նչ վիճակում է, որեւէ բարելավում կա՞: Գազն էժանացա՞վ: Իսկ էլեկտրականությո՞ւնը», նկատեց մեր զրուցակիցը:
Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ