ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը վստահ է, որ նորանշանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ինչպես ասում են, գլուխ կհանի իր նոր պաշտոնում: Aravot.am-ի հարցին` արդարացվա՞ծ էր արդյոք ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում երիտասարդ, դեռևս անփորձ կադրի նշանակումը, երբ դաշտում փորձառու այլ թեկնածուներ էլ կային, պարոն Մինասյանն արձագանքեց. «Արփինեն չափազանց լավ պատկերացնում է խորհրդարանը, գիտի քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնության ընթացքի բոլոր մանրամասները, գիտի քաղաքական ուժերի հետ ճիշտ աշխատել ու փոխըմբռնման գալու հնարավորությունն ու արվեստը: Իմ անձնական տեսակետն այն է, որ ընդհանրապես խորհրդարանական դպրոցն անցած նախարարը ավելի կայուն է, և այս առումով չափազանց լավատես եմ, որ նա կկարողանա այդ գործը առաջ տանել»:
Մեր այն դիտարկմանը`արդարադատության համակարգը խորհրդարան չէ, ինչպե՞ս է դեռևս այս ոլորտում անփորձ Արփինե Հովհաննիսյանն, օրինակ` աշխատելու քրեակատարողական հիմնարկների ղեկավարների հետ, պարոն Մինասյանը խուսափեց պատասխանել` նշելով, թե այդ ոլորտից հեռու է:
Դառնալով Արփինե Հովհաննիսյանի երիտասարդ տարիքի և փորձի հետ կապված մեր հարցին` ՀՀԿ-ական պատգամավորը կրկին շտապեց պաշտպանել Արփինե Հովհաննիսյանին. «Մենք ունենք խորհրդարանից դուրս եկած նախարարներ, որոնք, վարչական աշխատանքի փորձ չունենալով, փայլուն աշխատել են: Արփինեն մինչև խորհրդարան գալն ունեցել է նաև փորձ վարչական աշխատանքի, այդ առումով ես իսկապես լավատես եմ»:
Եզրափակելով` ի պատասխան մեր հարցի պարոն Մինասյանը բացառեց, որ Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցում դերակատարություն է ունեցել Հովիկ Աբրահամյանի գործոնը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
“Ճեմարանը հոգևոր, աստվածաբանական և հայագիտական կրթություն է տալիս՛”․․․ վկան՝ այսօրվա անաստվացների շքախումբը,վեհապառի գլխավօրությամբ ։ Աստվաց սիրեք, գօնե մի գրեք ներկա եվ ապագա անաստվացների մասին․