Արդարադատության նախարարի պաշտոնում 32-ամյա Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը հետևած բուռն, սեքսիստական, ծաղրական բնույթի արձագանքները սոցիալական ցանցերում կանանց հարցերով զբաղվող մասնագետների գնահատմամբ ևս մեկ անգամ ցույց տվեցին հասարակությունում առկա խորը գենդերային ճեղքվածքը և կանանց վերաբերյալ կարծրատիպերի գերակայությունը։
«Այս օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր հասարակությունը չի ընդունում կնոջը որպես մասնագետ, որպես քաղաքական կամ հասարակական գործիչ, այլ ընդունում է որպես կին, երկրորդ սորտի մի էակ. եթե այդպես չլիներ, քննարկումներ չէին լինի կնոջ սեռականության վերաբերյալ, ունակ լինելու աստիճանների վերաբերյալ։ Կասկած չէր դրվի նրա պրոֆեսիոնալիզմի վրա, բայց այդ բոլոր քննարկումներում առաջին հերթին նշվում է, թե արդյո՞ք նման պատասխանատու և դժվար պաշտոնը պետք է կին զբաղեցնի»,- «Մեդիալաբին» ասում է ֆեմինիստ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի նախկին ղեկավար Աննա Նիկողոսյանը։
Կապուտաչյա, համակրելի արտաքինով հանրապետական պատգամավորի նշանակումից վայրկյաններ անց սոցիալական ցանցերի հայ օգտատերերը կասկածի տակ առան իրավաբան Հովհաննիսյանի մասնագիտական արժանիքները և սկսեցին թափանցիկ ակնարկեր անել այն մասին, որ նրա մասնագիտական առաջխաղացման համար դեր է խաղացել վարչապետի հետ կապը։ Հովհաննիսյանը 2008-2011 թվականներին եղել է այն ժամանակ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը։
Հովհաննիսյանը այս կառավարությունում երրորդ կին նախարարն է՝ Հրանուշ Հակոբյանից ու Հասմիկ Պողոսյանից հետո։ Կանայք շատ փոքր թիվ են կազմում Հայաստանի իշխանության տարբեր ճյուղերում։ Համաձայն Ազգային վիճակագրական տվյալների՝ Հայաստանում չկան կին մարզպետեր և քաղաքապետեր, գյուղապետերի 2.2 տոկոսն է կին, դեսպանների՝ 5, նախարարների՝ 11, բարձրագույն պաշտոններում ընդգրկված քաղծառայողների՝ 14, պատգամավորների՝ 10.7, դատավորների՝ 22 տոկոսը։
Կարդացեք նաև
«Ծի՜վ… ծի՜վ… Ծիտիկը առաջ թռավ… Ծաղիկներ տվեցին ձեռքն ու տարան… տաշի գոռացողն էլ Հովիկն էր Աբրահամյան, ով վաղուց տաշի էր տվել, պար էր եկել, տիրություն արել, իրենով արել… հիմա էլ տեր է, Արփինեի տերն ու…. Անտեր մնա՝ հիմա էլ Արփինեն պետք է ասի՝ ես վաստակել եմ նախարարի պաշտոնը… հա բա՝ վաստակել է…»,- ահա մեկնաբանություններից մեկը։ «Կույս կանանց միավորում» ՀԿ-ի շնորհավորական գրառման տակ մի օգտատեր էլ հարցրել էր՝ «Կույսը ոնց կարա՞ պաշտոն ունենա»։ Մյուսն էլ հորդորել էր «գնալ, երեխա ոնենալ, հիմարների խելքին չընկնել»։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Անձամբ ինձ համար անհասկանալի է, թե որտեղից 32 ամյա կնոջը(տղամարդուն ևս) մասնագիտական փորձ, մի հսկա ապարատի հետ աշխատելու ընդունակություն??? Երևի երիտասարդ նախարարը պատրաստվում է իր պաշտոնավարության ընթացքում ձեռք բերել պետական պաշտոնյայի համար այդքան կարևոր փորձառությունը: Այս պարագայում նախարարին ենթարկվող պետական գերատեսչությունը վերածվում է փորձադաշտի: Կամ էլ գուցե նախարարը հրաշամանուկ է???