Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն և Անկարան ստուգում են Երևանին և Մոսկվային. Ալեքսանդր Մանասյան. «Ա1+»

Սեպտեմբեր 08,2015 16:53

Կրեմլում նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալեց Սերժ Սարգսյանին։ Ընթացիկ տարում սա նրանց երրորդ հանդիպումն է։ Հանդիպումը հաջորդեց Բաքվում Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի ԱԳ նախարարի բանակցություններին, որոնք կայացան սահմանագծին իրավիճակի թեժացման ֆոնին, սակայն, ինչպես սպասվում էր, սանձող բնույթ չունեցան։

«Ինչի՞ մասին է խոսում այդ սրացումը։ Ռուսաստանը կցանկանա Ադրբեջանին ունենալ որպես հարևան, դա հասկանալի բան է, բայց այդ բոլորը չպետք է ուղղվի հենց ռուսական շահերին Անդրկովկասում։ Ռուսաստանն Անդրկովկասում ունի շահեր, և եթե Ադրբեջանը տանում է այնպիսի քաղաքականություն, որն իր շահերին է հակասում, Ռուսաստանը պետք է իմաց տա դրա մասին»,-ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Իրավիճակին ավելի սուր գունավորում տվեց հայկական «Շանթ 2015» զորավարժության անցկացումը, թեև այն ավելի շատ ոչ ռազմական բնույթ էր կրում։ Դրանց ավարտից հետո Ադրբեջանը հայտարարեց լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման և 65 հազար հոգու մոբիլիզացիայի մասին։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930