1980թ. հանդիսավորությամբ գործարկվեց Ջողազի ջրամբարը, որի ջրերով ոռոգվում էին Ադրբեջանի Ղազախի շրջանի, Հայաստանի Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջանների հազարավոր հեկտար հողեր: Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով 1991 թվականից Ջողազի պոմպակայանը չի գործում: Ջողազի ջրամբարի ձախ ափին գտնվող Մազամ գյուղի ադրբեջանցիները պոմպերով արհեստական լճից ջուր են մղում, ոռոգում իրենց ցանքատարությունները:
Իսկ Բերքաբեր գյուղի բնակիչները 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրից չեն կարողանում օգտվում, քանի որ ջրամղիչ պոմպեր չեն տեղադրված: Նշենք, որ սահմանամերձ գյուղը ոռոգման ջրի կարիք ունի: Ջողազ գյուղը 1978 թ. Բերքաբեր է վերանվանվել՝ ի նշանավորումն Ջողազի ջրամբարի կառուցման, գյուղի հողերի բերքաբեր դառնալու:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ