Քաղաքացի Անդրանիկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ինքը վիճաբանության է բռնվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, որից հետո խուլիգանություն կատարելու կասկածանքով հիշյալ բժշկական կենտրոնից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Բերման ենթարկվելու ընթացքում՝ ավտոմեքենայի մեջ, ոստիկանության ծառայողները խոշտանգել են իրեն՝ ձեռքերով հարվածներ հասցրել գլխին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:
Քաղաքացի Անդրանիկ Գ.-ի հաղորդման հիման վրա՝ խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն