Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը բարձրացրել է ավանդների տոկոսադրույքները` մինչև 17% ՀՀ դրամի և 7.5% ԱՄՆ դոլարի համար  

Սեպտեմբեր 08,2015 15:22

Յունիբանկն առաջարկում է շահավետ պայմաններ` խնայողությունները ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդադրելու համար: Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահել ՀՀ դրամով կամ ռուսական ռուբլով, կարող են ձևակերպել Յունիբանկի «AMD/RUR» ավանդը, որով սահմանված է մինչև 17% ՀՀ դրամի և 7% տարեկան տոկոսադրույք ՌԴ ռուբլու համար:

«Շահավետ+» ավանդն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 7.5% տարեկան ԱՄՆ դոլարի և մինչև 7% եվրոյի համար: Ավանդի համալրումը կատարվում է առանց գումարային և քանակային սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի վերջին երեք ամսվա:

Բոլոր ավանդատուներին` որպես նվեր, Յունիբանկը տրամադրում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի անվճար ծառայություն:

«Բարձր եկամտաբերության, պարզ ու հասկանալի պայմանների շնորհիվ, Յունիբանկի ավանդները միշտ մեծ պահանջարկ են վայելում հաճախորդների մոտ: Նման պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուին շահավետ կուտակելու և արդյունավետ կառավարելու իրենց խնայողությունները: Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 103 մլրդ դրամը» – ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հաճախորդ says:

    ՅՈՒՆԻԲԱՆԿ – ին:
    Խնդրում եմ հայտնել – մինչեւ որքան գումարի ավանդն է ($ – ով եւ դրամով) ներկայումս երաշխավորված պետության կողմից?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930