Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը բորբոքվեց ու վիճեց. «Բա ինչի՞ կոշիկի գինն էլ չեք ուզում կարգավորել, որ»

Սեպտեմբեր 08,2015 14:47

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ԱԺ առողջապահության մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը վիճեց կառավարության ներկայացուցչի՝ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ: Բարեբախտաբար, վիճաբանությունը լավ ավարտ ունեցավ եւ իրար հասկացան:

Հանձնաժողովում քննարկվում էր կառավարության նախագիծը՝ «Դեղերի մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ դեղերի գները պետք է կարգավորի պետությունը:

Aroxjapahutyan_handznajoxovՄանվել Բադեյանը զարմացավ՝ գների կարգավորման իմաստն եմ ուզում հասկանամ, ինչի՞ պետք է կարգավորվի:

Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ մեր շուկան փոքր է, մոնոպոլիզացիայի ենթարկվող. «Մենք չենք ասում, որ բոլոր դեղերի գները պետք է կարգավորվեն՝ կառավարության կողմից հաստատված դեղերի ցանկ կա՝ այն դեղերը, որոնք ձեռք են բերվում պետության կողմից, փոխհատուցման ենթակա են լրիվ կամ մասնակի, դրանք թվով 45-ն են: Մենք միջին գին ենք վերցնում, ֆիքսում ենք»:

Մանվել Բադեյանը հարցրեց. «Գների աճի դեմ միակ գործուն մեխանիզմը մրցակցությունն է, ոչ թե պետական կարգավորումը: Պետական կարգավորումը պետք է, երբ մենաշնորհ է առաջանում: Պետությունն ի զորու չէ՞ պայքարել մենաշնորհի դեմ, ոչ թե գների դեմ: Երբ պետությունը մենաշնորհը վերացնում է, ազատ շուկան ինքնին կարգավորում է բարձր գները»:

Babloyan-2Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը բացատրեց՝ արտադրողը հզոր կազմակերպություն է, չի էլ ճանաչում մեր երկրում ով է ներկայացուցիչ, գալիս է մեկը, ասում է՝ ունեմ այս ներուժը, որով կարողանում եմ արտադրողից ամբողջ ինֆորմացիան վերցնեմ ու դառնամ քո երկրում ամբողջ պատասխանատուն որակի, այդ պարագայում դառնում է նա մենաշնորհատեր»:

Դեղգործակալության տնօրենն էլ ասաց, որ դեղերի շուկայում մենաշնորհացման դեմ պայքարում են՝ թույլ տալով, որ դեղեր ներկրեն 3 լեզուներով, որը եվրոպական դեղերի արտոնություն է տալիս, հատուկ փաթեթավորման կարիք չի լինում: Ներդիրում պետք է լինի հայերեն՝ ազգաբնակչության համար: Այդպես մենաշնորհը քանդվում է, մենք բացում ենք շուկան:

Karen_Avagyan_Lyudmila_Sarg«Բա որ մենաշնորհը քանդվում է, էլ ինչի՞ եք գին սահմանում,- զարմացավ Բադեյանը. «Ախր դու ո՞վ ես, որ գին սահմանես: Պետությունն ի՞նչ կապ ունի գին սահմանելու հետ: Պետությունը գին է սահմանում, օրինակ, բաշխիչ ցանցերի, գազի համար, որովհետեւ մենաշնորհ է: Այդ դեպքում միայն պետությունը պիտի խառնվի: Ի՞նչն է խանգարում գրանցված դեղը, որն ունի հազար հատ արտադրող, ուրիշն էլ թող ուրիշ սինոնիմ բերի»:

Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց. «Մեր երկիր դեղ ներկրողներն ունեն իրար հետ պայմանավորվելու հնարավորություն եւ կարող են բարձր գներով վաճառել»:

Բադեյանը նյարդայնացավ եւ հիշեցրեց, որ դրա համար մենք ունենք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հակամենաշնորհային ֆունկցիայով. «Բա ինչի՞ կոշիկի գինն էլ չեք ուզում կարգավորել, որ»:

Բադեյանին բարկացրեց, երբ փոխնախարարը պատասխանեց՝ սոցիալիզմը լավ բան է:

«Մենք սոցիալիզմի չենք ուզում գալ: Ձեր ուզածի դերն ու նշանակությունը չինովնիկության բարձրացումն է, ուրիշ բան չէ»,- պատասխանեց Բադեյանը: Փոխնախարարն էլ հակադարձեց, թե կոշիկն ու դեղը նույնը չի. «Մի կոշիկը կարաս 10 տարի հագնես, բայց դեղը պիտի ամեն օր առնես»:

Բանավեճին միջամտեց Արա Բաբլոյանը՝ Մանվել Բադեյանին ասելով, որ չես խորանում, բորբոքվում ես. «ՀՀ-ում իրականացվում է փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորում: Փոխհատուցվողը նա է, երբ պետությունն ինքն է դեղերն առնում, տալիս բնակչին: Օրինակ, երբ մանկատուն ունես, մանկատան համար դեղերի գները կարգավորում ես»:

«Այ դա ուրիշ բան է, դա ճիշտ է, թե չէ ինչի՞ եք ասում սոցիալիզմ եք սարքում»,- բարիշեց Մանվել Բադեյանը:

Ի վերջո` հանձնաժողովը դրական եզրակացությամբ «Դեղերի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների փաթեթն ընդգրկեց ԱԺ նիստերի օրակարգ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930