Ծաղկաձորում ընթացող ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցներն առավոտյան մրցեցին չորս տարիքային խմբերի հեռացատկ տեղից մրցաձեւում:
Մինչեւ պայքարն սկսվելը մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը շուրջ 500 մասնակիցներին տեղեկացրեց, որ վաղ առավոտյան ուրախ լուր է ստացվել Լաս Վեգասից, որտեղ ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունում 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում հաղթելով օլիմպիական չեմպիոն իրանցի մրցակցին՝ ոչ միայն երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, այլեւ 2016 թվականին Ռիո դե ժնեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշ բերել Հայաստանի հաշվարկին եւ որ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը նույնպես Խաղերի ուղեգիր է նվաճել:
Այս նորությունը բոլոր 144 ընտանիքները ընդունեցին ջերմ ծափողջույններով ու «Հա-յաս-տան» վանկարկելով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ