Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը խուսափեց հանրաքվեի մասին կանխատեսում անել

Սեպտեմբեր 08,2015 14:05

Aravot.am-ը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախապատրաստվող «Ոչ»-ի շարժումը Հայաստանում կարո՞ղ է եղանակ փոխել, պարոն Մինասյանը պատասխանեց. «Դժվար է ասել, թե ինչի դա կհանգեցնի, կարծում եմ, որ դա մեզ բոլորիս պետք է պարտադրի, որ ճշմարտությունն ավելի ջանադրաբար ներկայացնենք մեր հասարակությանը: Հասարակության մի մեծ հատված չհասկանալով, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, կառաջնորդվի այդ հասարակական գործիչների ասածով: Բայց այն, ինչ Սահմանադրության մեջ է գրված, որևէ ողջամիտ մարդու մոտ կասկած չի առաջացնի: Այն քննարկումները, որ եղել են, էլ ավելի կհղկեն մեր Սահմանադրության նախագիծը»:

Մեր այն հարցին, եթե հանրաքվեն չկեղծվի, ապա հանրության քանի՞ տոկոսը «այո» կասի այս Սահմանադրությանը, պարոն Մինասյանը պատասխանեց. «Նախ, հանրաքվեն չի կեղծվի: Հետո ակնհայտ է, որ Սահմանադրությունը բավականին բարդ փաստաթուղթ է, և իր նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ չէ, որքան ընտրությունների նկատմամբ»: Պարոն Մինասյանն այդպես էլ կանխատեսում չարեց այն մասին, թե հանրության քանի տոկոսը «այո» կասի նոր Սահմանադրությանը, փոխարենը բերեց եվրոպական երկրների օրինակը՝ հավաստիացնելով, որ

նույնիսկ այնտեղ առանձնապես հետաքրքրված չեն եղել Սահմանադրությամբ, իսկ «կողմ» ու «դեմ» քվեարկողների կեսից ավելին Սահմանադրություն չէին էլ կարդացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930