Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող Իգդիր նահանգում ռումբի պայթյունի արդյունքում 12 թուրք ոստիկան է զոհվել: «TRT»-ի լուրը մեջբերել է Independent.com-ը:
Հաղորդվում է, որ պայթյունի արդյունքում կա 3 վիրավոր ոստիկան:
Կայքը հիշեցրել է, որ վերջին շրջանում Թուրքիայի անվտանգության ուժերի եւ քուրդ ապստամբների միջեւ բախումները կտրուկ սրվել են: Կիրակի Քրդստանի աշխատավորական կուսակցության կատարած նմանատիպ հարձակման արդյունքում զոհվել էին 16 զինվորներ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ