Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրության նախագծում անտեսել են աշխատանքի իրավունքը». իրավաբան

Սեպտեմբեր 08,2015 13:20

«Սարգսյան» իրավաբանական խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների նախագծում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություններին վերաբերող մի շարք դրույթներում մարդու իրավունքների պաշտպանության հետընթաց է տեսնում:

«Օրինակ՝ եթե գործող Սահմանադրությունում ամրագրված է, որ արժանապատվության իրավունքը ազատությունների ու իրավունքների հիմքն է, ապա նախագծով ընդամենը ամրագրված է, որ այն անխախտելի է: Ցանկացած իրավունք անխախտելի է, բայց արժանապատվության իրավունքը բարձրարժեք արժեք է. պետք է ավելի բարձր ներկայացվեր: Եթե գործող Սահմանադրությամբ ավելի մեծ հնարավորություններ կան, որ քաղաքացիները ընտրությունների միջոցով մասնակցեն պետական կառավարմանը, ապա նախագիծը սահմանափակում է այդ հնարավորությունը: Պետության գլուխը ընտրվում է ԱԺ-ի ու ընտրիչների կողմից, եւ մնացած ընտրությունները՝ օրինակ հենց ԱԺ ընտրությունները, կայուն մեծամասնության պահանջը, սա նույնպես կառավարմանը մասնակցելու իրավունքի սահմանափակում է, որովհետև շատ քաղաքական ուժեր, որոնք կստանան հասարակության ձայնը, բայց չեն ունենա կայուն մեծամասնություն, արդեն խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից կզրկվեն»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Սարգսյանը:

Նա նկատեց, որ ոչ գործող Սահմանադրությամբ, ոչ էլ նոր նախագծով նախատեսված չէ աշխատանքի իրավունքը. «Նախատեսվածէ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, չկա աշխատանքի իրավունք: Լավ կլիներ, որ եթե գնում ենք փոփոխության, գնայինք այնպիսի փոփոխությունների, որ նախատեսեին աշխատանքի իրավունք»:

«Ո՛չ, սահմանադրական փոփոխություններին» նախաձեռնության ներկայացուցիչ Արա Պողոսյանն էլ ասաց, որ երկու օրից Ազատության հրապարակում հանրային քննարկում կանցկացնեն: Նա չբացառեց նաեւ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930