Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. Սպասում ենք, որ ինչ-որ տեղից զորք գա եւ պաշտպանի. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 08,2015 12:41

ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ բան սպասել պետք չէ, քանի որ այն քաղաքական կառույց է, կատարում է միջնորդի դեր եւ իրենց հայտարարություններում պահպանում են հավասարակշռություն»,- այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց «Համագործակցություն» հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի տարածած հայտարարությանը։ Նշենք, որ վերջինս դատապարտել էր սահմանային միջադեպերի ժամանակ քաղաքացիական անձանց դեմ իրականացվող գործողությունները:

Հարցին, թե ինչու են միջազգային կառույցները լուռ, երբ Հայաստանի սահմանը խաղաղ չէ, Ստեփան Դանիելյանը ասաց. «Հետաքրքիր է, թե մենք ինչ արձագանքի ենք սպասում։ Սպասում ենք, որ ինչ-որ տեղից զորք գա եւ պաշտպանի, կամ ինչ-որ խումբ գա, որ պարզի, թե ով է առաջինը կրակել։ Նման դեպքեր միշտ էլ տեղի են ունենալու, եւ որեւէ մեկից որեւէ օգնության սպասելը ծիծաղելի է։ Պատերազմը 1994 թվականից մինչեւ հիմա չի վերսկսվել, սա միջազգային կառույցների կատարած աշխատանքի արդյունքն է»։

Ս. Դանիելյանի համար անհասկանալի է Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավոր լինելու մասին արտահայտությունը։ Հիշեցնենք, որ ժամանակին Սերժ Սարգսյանն էր նման հայտարարություն արել, երբ Հայաստանը պետք է դառնար ԵՏՄ անդամ։

«Ղարաբաղի պատերազմը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա։ Մի շարք հզոր երկրներ ստիպված կլինեն միջամտել դրան եւ նույնիսկ մասնակցել։ Սակայն սահմանային հրաձգությունը որեւէ մեկը չի կարող երաշխավորել։ Ընդամենը պետք է ունենալ հզոր, կազմակերպված բանակ, որպեսզի թույլ չտան, որ պատերազմ լինի։ Այլ տեղերից ինչ-որ ակնկալիքներ ունենալը անլրջություն է»,- ասաց նա։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930