Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանց վտանգավոր տեսակետ է հայտնել արցախցի գործիչը. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 08,2015 12:20

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակին, «Առավոտի» հետ զրույցում նշել է այս պայմաններում մամուլի դերը։

«Մամուլը պետք է լինի Հայաստանի եւ Արցախի վարչապետների կողքին՝ Տավուշի խրամատներում, որպեսզի սահմանային լարվածությունից խոսելու իրավունք ունենա։ Մամուլը պետք է կարողանա լռել, եթե դա է պահանջում հայրենիքի շահը։ Իշխանությունը պետք է ունենա մամուլին լռեցնելու բարոյական իրավունք, որովհետեւ նա երկրի, պետության իշխանությունն է, պետք է այդպիսին լինի»։

Չափազանց վտանգավոր տեսակետ է հայտնել արցախցի գործիչը։ Ուղղակի նշենք, որ պատերազմական կամ ծանր իրավիճակներում մամուլը պետք է ոչ թե լռի, այլ՝ օգնի։ Բայց դրա համար իշխանությունները պետք է նախաձեռնության ցուցաբերեն։

1990-ականների արցախյան պատերազմի տարիներին իշխանությունները պարբերաբար հանդիպումներ էին կազմակերպում լրատվամիջոցների ղեկավարների հետ, որոնց ընթացքում ներկայացնում էին, թե պատերազմի հետ կապված ռազմական կամ քաղաքական կոնկրետ իրադարձությունը ինչպես պետք է լուսաբանվի։ Չէին պահանջում, այլ լրագրողների հետ քննարկում էին, խորհուրդներ տալիս։ Դա բավական արդյունավետ համագործակցություն էր, որը բխում էր պետության շահերից։ Անշուշտ, ընդդիմադիր մամուլը շարունակում էր քննադատել իշխանություններին, սակայն դրա հետ մեկտեղ չէր խորշում առաջնորդվել իշխանության ցուցումներով։

Ոչ ոք այս իշխանություններին չի խանգարում, որպեսզի նմանատիպ հանդիպումներ կազմակերպի լրատվամիջոցների հետ, նրանց հուշի, թե ինչպես լուսաբանեն հակամարտության ընթացքում ծագած տարբեր իրադարձությունները։ Դրանով նրանք մամուլին ե՛ւ օգնած կլինեն, ե՛ւ մամուլը ինքը պարտավորված կզգա հաշվի առնել երկրի շահերը եւ խուսափել ոչ ցանկալի հրապարակումներից։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930