Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Վերարտադրվել» բառը դարձրել են «բոբո». «Իրատես de facto»

Սեպտեմբեր 08,2015 12:15

«Իրատեսը» զրուցեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ։

– Ընդդիմադիրները չեն դադարում պնդելուց, որ այս ողջ գործընթացը մեկ նպատակ ունի՝ իշխանության վերարտադրություն։ Նոր Սահմանադրությունը լուծում է նաև ա՞յս հարցը։

– «Վերարտադրվել» բառը դարձրել են «բոբո»։ Բոլոր կուսակցություններն էլ փորձում են վերընտրվել, իսկ վերընտրողը ժողովուրդն է։ Երբ ընդդիմությունից նման տեսակետ եմ լսում, այնպիսի տպավորություն ունեմ, թե Սահմանադրության 85-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀԿ-ն առաջիկա տասը տարում լինելու է կայուն մեծամասնություն։ Այնինչ բոլոր մեխանիզմները ստեղծված են, որ ժողովուրդը գնա ու ընտրի կայուն մեծամասնությանը։ Պետք չէ քաղաքական շեշտադրումներով ժողովրդին թյուրիմացության մեջ գցել։

Ընդդիմությունը մշտապես վերահսկողական մեխանիզմներից է խոսում, հրապարակված տեքստից պարզ է դառնում, թե որքան շատ վերահսկողական գործառույթներ են տրված ընդդիմությանը։

– Ընդդիմությունը պատրաստվում է «Ոչ»-ի ճակատով տապալելու այս բարեփոխումները։ Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պատրաստվում է այս հարցով մարդկանց փողոց հանելու։

– Ես գերադասում եմ առաջին նախագահի ասածները չմեկնաբանել, ով մի օր հանկարծ բացել էր անձնագիրը ու պարզել, որ չի կարող մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին։

Մենք ինքներս «Հանրաքվեի մասին» օրենքով «Ոչ»-ին բավականին մեծ լիազորություններ ենք տվել, այլ խոսքով՝ գրեթե հավասար պայմաններում են «Այո»-ն և «Ոչ»-ը։ Եթե ձեռնարկել ենք այս փոփոխությունները, ուրեմն հասկացել ենք, որ միակողմանի ոչինչ չի լինում։ Ժամանակն է, որ հասկանանք՝ «այո»-ի ու «ոչ»-ի մեջտեղում է ճշմարտությունը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930