Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքերիցս բռնեցին ու դուրս շպրտեցին». Շահեն Հարությունյանը մանրամասներ է պատմում

Սեպտեմբեր 08,2015 11:59

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը վստահեցնում է, որ երեկ Հայաստան – Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ ոչ մի ակցիա չէր նախատեսել, պարզապես գնացել էր ֆուտբոլ դիտելու:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում երեկ Հայաստան – Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ ոստիկաններն ու մարզադաշտի անվտանգության աշխատակիցները բռնություններ են կիրառել, արդյունքում Շահեն Հարությունյանը ոտքի թաթի սալջարդով տեղափոխվել էր հիվանդանոց:

Շահեն Հարությունյանը Aravot.am-ին պատմեց, որ երկրորդ խաղակեսից առաջ՝ ընդմիջման ժամանակ, երբ ինքն ու ընկերները գնացին հյութ գնելու, իրենց մոտեցան ոստիկաններ, մարզադաշտի անվտանգության աշխատակիցներ ու քաղաքացիական հագուստով ոստիկաններ՝ եռագույնով ներկված ու ասացին, որ այդ մասից չի կարող ոչինչ գնել, հետո արդեն իրեն պահեցին իրենց ուշադրության տակ. «Մարզադաշտում իմ տեղը, որտեղ պետք է նստեի, չէին թողնում նայեի, անընդհատ իմ դիմացը փակում էին, այնպես էին անում, որ չկարողանամ նայել, վազվզել եմ այս կողմ այն կողմ, որ ազատվեմ նրանց հսկողությունից, հետո գնացի ոչ իմ համար նախատեսված վայրում նստեցի, մոտեցան, հարցրին՝ տոմս ունե՞մ, ցույց տվեցի տոմսս, ասացին՝ դե արի գնանք քո տեղը նստիր: Հենց հասանք աստիճանների մոտ, մտան թեւերս ու զոռով քաշքշեցին, հետո հավավքվեցին մի քսան հոգով, ձեռքերիցս բռնեցին ու շպրտեցին դուրս»:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ընթացքում Շահենը ակցիա էր անցկացնել՝ մտնելով տրիբունա՝ քաղբանտարկյալների լուսանկարներով պաստառները վերեւ պարզած:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930