Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Ինձ շատ մտահոգում, վրդովվեցնում է Սահմանադրության նախաբանը». «168 ժամ»

Սեպտեմբեր 08,2015 11:54

Սահմանադրության փոփոխությունների հետ կապված զրուցել ենք փաստաբան Հայկ Ալումյանի հետ

– Ըստ նախագծի ԱԺ-ն պետք է ընտրվի համամասնական ընտրակարգով։ Այստեղ, Ձեր կարծիքով, մարդու իրավունքների խախտում կա՞՝ հաշվի առնելով, որ անկուսակցական անձը չի կարող առաջադրվել։

– Ես կարծում եմ՝ դա պետք է դիտարկել ոչ այնքան առաջադրվողի տեսանկյունից։ Նա կարող է փորձել իրեն հոգեհարազատ ինչ-որ կուսակցություն գտնել։ Ինքս ընտրող եմ։ Ես համարում եմ, որ սխալ են անում, որ ինձ այդպես են թելադրում։ Հիմա մեզ կասեն՝ Ամերիկայում էլ, Անգլիայում էլ է այդպես։ Ոչ մեկն էլ իդեալական չէ։ Երբ մենք ուզում ենք երկիր կառուցել, մեր նպատակն է՝ ԱՄՆ-ից էլ, Անգլիայից էլ լավ երկիր ունենալ։ Թեև այս հարցի մեջ քաղաքական բաղադրիչ կա՝ ես դրան չեմ ուզում անդրադառնալ, ես մասնագետ չեմ, բայց որպեսզի համարել, որ ժողովուրդն ինքն է ընտրել պառլամենտը, ու ԱԺ-ի միջոցով ինքն է իրականացնում իշխանությունը, չես կարող նրան այսպիսի սահմանների մեջ դնել ու ասել՝ 4 կուսակցությունից որի՞ օգտին ես քվեարկում։ Մեր փորձը ցույց է տալիս, որ այդ 4-ն էլ կարող են նույնը լինել՝ պիտակավորված տարբեր անուններով, ու մենք պարզապես ընտրություն չունենանք։

– Ի՞նչ այլ մտահոգություններ ունեք նախագծի հետ կապված։

– Ինձ շատ մտահոգում, վրդովվեցնում է Սահմանադրության նախաբանը՝ հայ ժողովուրդը, ելնելով այսինչ բաներից, ընդունեց Սահմանադրությունը։ Չի կարելի այդպես գրել։ Սահմանադրությունը չի ընդունել, չի էլ ընդունում հայ ժողովուրդը։ Հայ ժողովրդի 75 տոկոսը չի քվեարկում, իրավունք էլ չունի քվեարկելու, որովհետև գտնվում է Հայաստանից դուրս՝ այլ երկրներում։

Ուրեմն՝ հայ ժողովրդի անունից պետք չէ այդպիսի բաներ ասել։ Սա՝ մեկ։

Եվ երկրորդ՝ չի կարելի դիսկրիմինացիան մտցնել հենց Սահմանադրության առաջին բառի մեջ։ Ինչպե՞ս թե՝ եզդին չի քվեարկում այդ Սահմանադրության օգտին։ Եզդիները մեր եղբայրներն են, մեր համաքաղաքացիներն են, ինչո՞ւ եք ազգային խտրականությունը դնում

հենց առաջին բառի մեջ։ Չի կարելի։ Բա եզդի, ռուս, հույն, ասորի, ուկրաինացի ժողովուրդը։ Ի՞նչ է՝ իրենք պիտի բացեն Սահմանադրությունը ու իրենց երկրորդակա՞ն զգան։ Չի կարելի։ Պետք է գրել՝ Հայաստանի ժողովուրդը։

Այսպիսի բաների մասին է պետք մտածել, ոչ թե մտածել, թե ինչպես արագաչափերի խաթր մի քիչ ձևափոխել Սահմանադրությունը։ Այդպես չի կարելի։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930