Այսօր՝ Լրագրողների համերաշխության օրվա կապակցությամբ որեւէ լրագրող չմասնակցեց թեմայի շուրջ քննարկմանը: «Նոյյան տապան» մամուլի ակումբը այսօր ժամը 11-ին նախատեսել էր ասուլիս՝ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առիթով եւ, ինչպես Aravot.am-ին վստահեցրին մամուլի ակումբից, հայտեր են ուղարկել մի շարք լրատվամիջոցների եւ առաջարկել որպես բանախոս մասնակցել այս թեմայի շուրջ քննարկմանը:
Սակայն ասուլիսն այսօր չկայացավ, քանի որ որեւէ լրատվամիջոց կամ լրագրող այդպես էլ չի արձագանքել ակումբի առաջարկին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ