Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության ընդունումից հետո Քոչարյանի վերադարձի՝ անգամ տեսական հնարավորությունը կբացառվի. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 08,2015 11:12

Շատ կարճ առաջիկայում՝ ընդամենը 2 ամսից, «երբեք մի ասա երբեք» ասող Քոչարյանի համար գալու է այդ «երբեքը», քանի որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Քոչարյանի վերադարձի՝ անգամ տեսական հնարավորությունը կբացառվի։

Եվ եթե հիմա՝ իր համար այս ճակատագրական փուլում էլ Քոչարյանը չի ցանկանում «որոշակի հստակություն մտցնել այդ հարցում», ապա կարելի է ասել, որ Ս. Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում իր վերադարձի վերաբերյալ կիսաակնարկներ անելով եւ այդպես էլ հստակ քայլերի չգնալով՝ Քոչարյանը մեծ ծառայություն է մատուցել եւ մատուցում Ս. Սարգսյանին։ Այլապես ինչն էր խանգարում 2-րդ նախագահին, որն ինչպես հայտնի է՝ դեմ է սահմանադրական փոփոխություններին, նախագծի հրապարակումից անմիջապես հետո հայտնել իր կարծիքը եւ փորձել պայքարի ճակատ ձեւավորել Ս. Սարգսյանի նախաձեռնած այս գործընթացի դեմ։

Ավելի քան 1,5 ամիս է՝ հայտարարվել է, որ առաջիկայում Քոչարյանը կասի իր կարծիքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, սակայն չնայած մինչ նոյեմբեր մնացած կարճ ժամանակին՝ նախկին նախագահը չի շտապում։

Իսկ այս ընթացքում էլ Ս. Սարգսյանի թիմը թե՛ հանրային, թե՛ քաղաքական շրջանակներին փորձում է համոզել՝ առաջադրելով կա՛մ սահմանադրական փոփոխություններ, կա՛մ Քոչարյանի վերադարձ ընտրությունը։ Եվ բնականաբար, շատերը նախապատվությունը տալիս են սահմանադրական փոփոխություններին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.2nd.am կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930