Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական լուծումը երկարատեւ լռություն ստանալու միակ միջոցն է թվում. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 08,2015 10:55

Հիմնական հարցը հետեւյալն է, թե ինչպես Ադրբեջանին պարտադրել երկարատեւ հրադադար, այսինքն՝ սահմանային լռություն։ Իհարկե, ճիշտ են այն վերլուծությունները, թե Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է։ Բայց կարծում ենք՝ Ադրբեջանը սահմանային լկտիությունների դիմում է նաեւ այն պատճառով, որ գիտակցում է՝ Հայաստանը առավել եւս լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չի սկսի։ Այսինքն՝ Բաքվի համար վատագույն սցենարն այն է, որ Հայաստանն էլ մի քանի սահմանամերձ գյուղ կգնդակոծի՝ ի պատասխան Բաքվի գործողությունների, ու դրանով ամեն ինչ կավարտվի։

Եվ ուրեմն, միակ գործոնը, որ Ադրբեջանին կստիպի սսկվել՝ այն իրական գիտակցումն է, որ Հայաստանը կարող է առնվազն մարտավարական դիրքային գործողություններ ձեռնարկել, որոնց նպատակը կլինի Ադրբեջանի բանակի դիրքերը հայկական բնակավայրերից այնքան հեռացնելը, որ այլևս հնարավոր չլինի դրանց գնդակոծություն-հրետակոծությունները վերջին մեկ-մեկուկես տարվա սցենարով։

Սա նշանակում է՝ հայ-ադրբեջանական սահմանը այսօրվա գծից մի քանի կիլոմետր հեռացնել՝ նոր տարածքներ հսկողության տակ վերցնելով, կամ գրավել հայաստանյան բնակավայրերի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող բոլոր ադրբեջանական հենակետերը եւ դրանք առնել հայկական զինված ուժերի հսկողության տակ։

Վերջին մեկ տարին ցույց է տալիս, որ սա իսկապես հարցի միակ լուծումն է, որովհետեւ արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցությունների մեխանիզմը եթե նույնիսկ գործում է, երկարատեւ ազդեցություն չի ունենում, եւ իրավիճակի անընդհատ կրկնությունների տեղապտույտը ավելի է խորացնում ճգնաժամը։ Եվ ուրեմն, մարտական լուծումը վերը նկարագրված սցենարով երկարատեւ լռություն ստանալու միակ միջոցն է թվում։

Սա՝ տեսականում, բայց գործնականում ամեն ինչ շատ ավելի բարդ է, որովհետեւ հարցն ունի մարտական, ռազմական, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական համատեքստ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930