Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեի դնելը նույնն ա, թե ֆիխտենգոցը համաժողովրդական քննարկման դնես. «Հրապարակ»

Սեպտեմբեր 08,2015 10:44

Հարցազրույց գրող Լեւոն Ջավախյանի հետ

– Նոր սահմանադրությամբ նախատեսված է նաեւ հանրապետության խորհրդարանական մոդելը՝  նախագահականի փոխարեն, դրա փոփոխությունից երկրի կենսամակարդակը որքանո՞վ կբարձրանա։

– Յուրաքանչյուր մարդ գլուխ ունի, ու գլուխն է ղեկավարում, պետությունն էլ գլուխ պիտի ունենա։ Առանց գլուխ այս ժողովրդին կարա՞ս տեղից տեղ շարժես՝ գլուխ է պետք այս երկրին։ Կաշառքից պրծանք, անցանք կոռուպցիային, հիմա էլ անցնում ենք դեմոկրատիայի՞, կարեւորը նախագահականն ու պառլամենտականը չեն, կարեւորը՝ բարի կամք, ցանկություն լինի երկիրը ղեկավարելու համար։ Էս որ շուտ-շուտ սահմանադրությունը փոխում են, նշանակում է՝ ինչքան վատ է երկրում, որ փոխում են։ Իսկ Ամերիկան մի անգամ թղթի վրա գրեց, ու քանի տարի է՝ սահմանադրությունը գործում է։ Դա խոսում է պետության հզորության մասին, իսկ մեզ մոտ ով գալիս է, իր սահմանադրությունն է բերում։ Հետո խոսում են սահմանադրության մասին, համաժողովրդական քննարկում լինի։ Մի ընկեր ունեի՝ Խելքով Ֆելո էինք ասում, համալսարանում կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչն էր։ Մի անգամ ինքն ու Արշակ Սադոյանը վիճում էին սահմանադրության մասին, Ֆելոն Սադոյանին ասեց. Արշակ, սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեի դնելը նույնն ա, թե ֆիխտենգոցը համաժողովրդական քննարկման դնես։ Ֆիխտենգոցն էլ բարձրագույն մաթեմատիկայի դասագիրքն է, ժողովուրդը բարձրագույն մաթեմատիկայից ի՞նչ է հասկանում, որ ասի՝ լավն է, թե վատը։ Հիմա հասարակ բանվորը կամ հենց Լեւոն Ջավախյանը, որ դրա մասնագետը չէ, ի՞նչ գիտի այդ սահմանադրությունից, դրա համար մասնագիտական խորհուրդ պետք է լինի, նստեն-որոշեն՝ սահմանադրությունը համաժողովրդական քվեարկման դնել, թե՞ ոչ։ Կարեւորն այստեղ սահմանադրության ընդունել-չընդունելը չէ, մեր երկրի լավ ու վատ լինելը սահմանադրությունից կախված չէ, այլ էս իշխանավորներից։ Եթե անգամ իշխանափոխություն էլ լինի, եկողն էլի պիտի գռփի-թալանի, ով ուզում է լինի, ընդդիմությունն ինչքան էլ դոշ ծեծի:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930