Լաս-Վեգասում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովին՝ դրանով վայր դնելով աշխարհի չեմպիոնի լիազորությունները: Ինչպես ցույց տվեց մրցագորգը, Արսենը կրկին պատրաստ չէր հաղթահարելու իր ամենաանհարմար մրցակցի արգելքը:
Վլասովն այնուհետեւ տանելով եւս մի քանի հաղթանակ՝ մտավ եզրափակիչ ու արդեն իսկ աշխարհի նախկին չեմպիոն Արսենը գոնե բրոնզի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Սակայն իր օգտին գրանցելով առաջին սփոփիչ գոտեմարտը՝ բազմափորձ ըմբիշը երկրորդում տանուլ տվեց ղազախ Դոսժան Կարտիկովին ու այս անգամ տուն կվերադառնա ձեռնունայն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ