Այսօր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Դանիա հանդիպումից անմիջապես հետո Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանին եւ իր ընկերներին խաղի կարգադրիչները բռնի կերպով դուրս են հանել, որի հետեւանքով Շահեն Հարությունյանը ոտքի վնասվածք է ստացել։
Դավիթ Զախարյանը, ով եւս ներկա է եղել այս միջադեպին, պատմեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները խաղի ընթացքում խոչընդոտում էին իրենց ազատ տեղաշարժը. «Երբ հարցնում էինք, թե ինչու են խոչընդոտում մեր ազատ տեղաշարժը, ոստիկանները պատասխանում էին. «Գաղտնի օպերացիա են իրականացնում, որը շատ կարեւոր է ոստիկանների համար»։
Խաղի վերջում մեզ «կարտոշկի մեշոկի» նման շպրտեցին դուրս։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Հրելու հետեւանքով Շահենը աստիճաններից ցած ընկավ։ Այդ պահին կարգադրիչների, քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ եղել է նաեւ մեկ ոստիկան»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում