Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանը հիվանդանոցում է

Սեպտեմբեր 07,2015 22:15

Հայաստան – Դանիա ֆուտբոլային հանդիպմանը Շանթ Հարությունյանի որդու` Շահենի նկատմամբ մարզադաշտի անվտանգության աշխատակիցները բռնություն են կիրառել:

Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ եւ տեղեկություն, որ նրան հիվանդանոց են տանում:

Հիվանդանոցում գտնվող Շահեն Հարությունյանը հայտնել է, որ ոտքի ճաք ունի (հավելյալ հայտնենք, որ ավելի ուշ Անահիտ Բախշյանը հաղորդեց. «Հենց նոր Շահենին հիվանդանոցից տուն տարան, ռենտգենը ցույց տվեց ոտքի թաթի սալջարդ») :

Նշենք, որ ավելի վաղ Շահեն Հարությունյանը News.am-ին հայտնել էր, որ իրեն ու եւս մի քանի երկրպագուի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից հեռացրել են։ «Մենք ոչ մի բան չէինք պատրաստվում անել, ուղղակի էս կողմ, էն կողմ էինք գնում, եկան, ինձ ու մի քանի տղայի ոստիկանները, թե կարգադրիչները ուժով դուրս հանեցին, բրթեցին, գլորվելով ընկանք»,- ասել է Շահեն Հարությունյանը` նշելով, որ իրենց հեռացրել են երկրորդ խաղակեսի ժամանակ։

Shahen Harutyunyan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Ղազարյան says:

    Եդ բրդող ծեծողները պետք է իմանան, որ մի օր էլ իրենց զավակները պիտի կռիվ տան, իրենց հայրերի համար, եթե իհարկե ունենան այդպիսի դաստիրակություն:
    Ես իրապես հպարտ եմ Շահենի համար:
    Ապրես որդիս, երբեք չնկճվես:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930