Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ԶԼՄ-ներ, որոնցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն». Ա1+

Սեպտեմբեր 07,2015 21:50

Հայաստանում տեղեկատվական ոլորտի զարգացմանը զուգահեռ աճում են խնդիրները զանգվածային լրատվության ասպարեզում, մասնավորապես շատացել են ապատեղեկատվության տարածման դեպքերը: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն առաջարկում է ստեղծել համակարգ, որին միացած լրատվամիջոցները կպարտավորվեն հետևել էթիկական որոշակի կանոնների:

«Բայց պարզ է, որ շատերը չեն ցանկանա այդ նորմերին միանալ, և անհրաժեշտ է համակարգ, որը սպառողներին կներկայացնի, թե որ լրատվամիջոցն է միացել, որը՝ չի միացել: Այն ենթադրությամբ, որ ով միացել է՝ իրեն կարելի է վստահել, ով որ չի միացել, իրեն վստահել պետք չի»:

Զանգվածային լրատվամիջոցները պետք է հետևեն որոշակի կանոնների հատկապես, երբ առկա է լարվածություն ու արտակարգ իրավիճակ. Համոզված է տեղեկատվական ոլորտի փորձագետ Տիգրան Քոչարյանը. «Այն ԶԼՄ-ն, որի տեղադրած տեղեկատվությունը բերել է կամ հնարավոր է բերի նրան, որպեսզի արյուն թափվի, զինվոր սպանվի, կամ սահմանամերձ գյուղի բնակիչ զոհվի, տվյալ ԶԼՄ-ներով պետք է զբաղվի մեկ ծառայություն՝ դա Ազգային անվտանգության ծառայությունն է»:

Մանրամասներին կարող եք ծանոթանա «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930